Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են պատմականորեն ամենաբարձր ցուցանիշները՝ թե՛ գրանցված աշխատատեղերի քանակով, թե՛ միջին աշխատավարձի չափով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ հոկտեմբեր ամսվա դրությամբ գրանցված աշխատատեղերի թիվը մոտեցել է 850 հազարի շեմին։
«Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշները։ Երբևէ Հայաստանում չի եղել որևէ ժամանակ, որ ունեցած լինենք 849,741 աշխատատեղ։ Հոկտեմբեր ամսվա համար ռեկորդային է նաև միջին անվանական աշխատավարձը՝ 327,685 դրամ»,- նշել է Պապոյանը։
Հիմնական ցուցանիշները (հոկտեմբեր ամսվա տվյալներով)․
- Աշխատատեղերի քանակը՝ 849,741
- Միջին անվանական աշխատավարձը՝ 327,685 ՀՀ դրամ








