Ի՞նչ կլինի Հարրիի, Արչիի և Լիլիբեթի տիտղոսների հետ, երբ Ուիլյամը գահ բարձրանա։ Նոյեմբերի 22-ին հրապարակված գրքի հատվածներում թագավորական ընտանիքին լուսաբանող լրագրող Թոմ Սայքսը պնդում է, որ Ուիլյամը ցանկանում է արքայազնի և արքայադստեր տիտղոսները կապել արքունի պաշտոնական պարտականությունների հետ։
Հեղինակի աղբյուրը Ուիլյամի ընկերներից մեկն է, որի անունը չի նշվում։
Սայքսի նկարագրած կարգը կարող է վերաբերել նաև Ուիլյամի կրտսեր երեխաներին։ Շառլոտան և Լուին, չափահաս դառնալով, պետք է ընտրեին՝ ծառայե՞լ արքունիքում, թե՞ սեփական մասնագիտական ուղին անցնել։ Տիտղոսների փոփոխության մասին պաշտոնական որոշում չկա։ Քենսինգթոնյան պալատը հայտնել է, որ գրքերում տեղ գտած պնդումները չի մեկնաբանում։








