ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Իրանի դեմ պատերազմն արժեր Հանրապետական կուսակցության՝ Կոնգրեսի Սենատում մեծամասնությունը կորցնելու գնին։ Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի առաջնային խնդիրը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։
Նրա խոսքով՝ ռազմական որոշումների պատասխանատվությունը կրում է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ ինքը պարտավոր է աջակցել երկրի ղեկավարի քաղաքականությանը։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրել էր Թրամփի և Վենսի միջև հնարավոր տարաձայնությունների մասին։
Սակայն նախագահը հերքել է, թե դժգոհ է եղել փոխնախագահի այն գնահատականից, որ Իրանի հետ հակամարտությունն ազդել է հանրապետականների ընտրական արդյունքների վրա։








