Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը՝ UKMTO-ն, հայտնել է, որ նոյեմբերի 12–18-ն ընկած ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում առնվազն վեց նավթատար հարձակման է ենթարկվել։
Չորս միջադեպ գրանցվել է նեղուցում, ևս երկուսը՝ Պարսից ծոցում։ Նոյեմբերի 17-ին Օմանի Խասաբ նավահանգստից հյուսիս անհայտ զինամթերքի հարվածից վնասվել և հրդեհվել էր նավթատարներից մեկը։ Ըստ հաղորդագրության՝ անձնակազմի մեկ անդամ անհետ կորել է, ևս 11-ը՝ վիրավորվել։ Նավը տարհանվել և տեղափոխվել է նավահանգիստ։
UKMTO-ի գնահատմամբ՝ նեղուցում նավագնացության ծավալը դեռ շուրջ 65 տոկոսով ցածր է նախապատերազմյան մակարդակից։ Գերատեսչությունը սպառնալիքի մակարդակը շարունակում է գնահատել որպես լուրջ՝ չբացառելով հետագա հարձակումները։








