Press TV-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։ «Իրանի ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան 58-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որին Իրանը պատասխանել է սեփական հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են հասցրել միմյանց։ Հակամարտությունը մնում է չլուծված։








