Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը



«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող զարգացումները մտնում են վճռորոշ փուլ։ Իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե ամեն ինչ արվելու է խորհրդարանական ընդդիմությունից անհրաժեշտ վեց ձայնը ստանալու ուղղությամբ՝ լինի դա քաղաքական բանակցությունների, թե տարբեր տեսակի ճնշումների միջոցով, ընդդիմադիր դաշտից հնչում են կտրուկ և աներկբա պատասխաններ։

Այս համատեքստում, ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ, իշխանությունը գնաց անգամ «իրավական» ռեպրեսիաների ճանապարհով Սամվել Կարապետյանի նկատմամբ, երբ տնային կալանքի մեջ գտնվող գործչին ձերբակալելու և մեկ ամսով կալանավորելու որոշում կայացվեց, ինչին նախորդել էին նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի քննիչների կողմից իրականացված խուզարկությունները նրա և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում, իսկ ընդդիմադիր դաշտում այս քայլը ուղղակիորեն կապում են սահմանադրական փոփոխությունների՝ արտաքին պարտադրանքով պայմանավորված գործընթացի դեմ պայքարելու նրա պատրաստակամության հետ։

Սակայն կալանավորումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում լրագրողների հետ զրույցում փաստացի վերջակետ է դրել այս հարցին՝ հայտարարելով, որ իրենց քաղաքական ուժը թույլ չի տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ինքը կմնա կալանքի տակ։ Այսպիսով, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը հստակ արձանագրում է, որ իշխանության պահանջած ձայները չեն տրվելու, և որևէ գործարք բացառված է։ Նույնքան կոշտ և անզիջում դիրքորոշում ունի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Չնայած «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես գտնվում է կալանքի տակ, այս փուլում հրապարակային խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել, խմբակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հստակ շեշտել են, որ բացառվում է որևէ զիջում իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցում։ 

Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հենց սկզբից փակում են թեման և իշխանությանը չեն թողնում խորհրդարանական մանևրների կամ կուլիսային պայմանավորվածությունների որևէ հնարավորություն։ Ստեղծված իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայների ապահովումը դառնում է անիրատեսական, իշխանության օրակարգում փաստացի մնում է իր իսկ քննարկած մյուս սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը։


Լրահոս

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ
Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Երազ է տեսել ու սպանել մարդուն
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը
Մոսկվան արմատական է տրամադրված
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի
Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ)
Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ)
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան

Երազ է տեսել ու սպանել մարդուն

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը

Մոսկվան արմատական է տրամադրված

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի

Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան

ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում

Նոր ընդդիմություն են բուծում

Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին

ՔՊ-ն սադրիչ պլան ունի

Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով

Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում

Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ

Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»