Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման ուսումնասիրությունը։«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի հետ կապված կասկածներն են։Ինչպես նախօրեին գրել էր ArmLur.am-ը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին։

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քննության նպատակն է պարզել պաշտոնյայի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։ Քննությունն իրականացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որին աշխատանքն ավարտելու համար տրվել է 20-օրյա ժամկետ։Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պատմության հիմքում կարող են լինել խորհրդարանից տեղեկատվության արտահոսքերը։

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմում կասկածներ են առաջացել, որ խորհրդարանի ներսում շրջանառվող տարբեր բնույթի տեղեկություններ արտաքին շրջանակներին փոխանցվել են հենց Ռազմիկ Առաքելյանի միջոցով։Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում ուսումնասիրություններ են իրականացվել, և ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ տեղեկատվական արտահոսքերի կազմակերպման հետ կարող է առնչություն ունենալ վարչության պետը։ Ըստ մեր աղբյուրների՝ այս կասկածներն էլ դարձել են ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը։ Այժմ քննության ընթացքում պետք է պարզվի՝ արդյոք առկա են եղել տեղեկատվության փոխանցման նման դեպքեր, ինչ տեղեկություններ են դուրս բերվել խորհրդարանից և, ամենակարևորը, ինչ նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանի ղեկավարությունը բավականին լուրջ է տրամադրված այս հարցում և ցանկանում է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմում, ինչ տեղեկություններ են դուրս եկել խորհրդարանից, ում են դրանք փոխանցվել և ինչ շարժառիթներով։ Խոսքը, ըստ էության, ոչ միայն մեկ պաշտոնյայի աշխատանքային գործունեության, այլև խորհրդարանի ներսում տեղեկատվության պահպանման և անվտանգության հարցերի մասին է։Հատկանշական է, որ Ռազմիկ Առաքելյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Ավելին՝ նշանակումը կատարվել է արտամրցութային կարգով։ Իսկ ընդամենը ամիսներ անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ նախագահի միջնորդության հիման վրա, նրան շնորհվել է պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանի օրոք արտամրցութային կարգով պաշտոն ստացած և բարձր դասային աստիճանի արժանացած պաշտոնյան այժմ հայտնվել է Ռուբեն Ռուբինյանի ղեկավարած խորհրդարանի ուշադրության կենտրոնում։Ի՞նչ տեղեկություններ են դուրս եկել Ազգային ժողովից, ո՞ւմ են դրանք հասել, ի՞նչ նպատակով են փոխանցվել, և ի՞նչ հիմքեր կան Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կասկածների համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա սկսված ծառայողական քննությունը։«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի զարգացումներին և կփորձի պարզել՝ արդյոք խորհրդարանում արձանագրված տեղեկատվական արտահոսքերի կասկածները կհաստատվեն, և ինչ հետևանքներ կունենա այս պատմությունը Ռազմիկ Առաքելյանի պաշտոնավարման համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում

Լրացուցիչ նորություններ

...

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»