Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի էր ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում, որին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Մանուչարյանի ղեկավարած վարչությունում էր քննվել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել էր։ Այդ կալանքին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգը՝ նստացնել Ծառուկյանին։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Դավիթ Մանուչարյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի պաշտոնյան, որքան են կազմել նրա եկամուտները, ինչ գույք է ձեռք բերել հաշվետու տարում և ինչ վարկային պարտավորություններ ունի։

Անշարժ գույք
Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որոնք առկա են եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Դրանցից մեկը հողամաս է Վանաձորում, որը ձեռք է բերել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Երկրորդը Գուգարքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը ձեռք է բերել 2013 թվականի հուլիսի 2-ին՝ գնման եղանակով։ Երրորդը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը հայտարարագրում նշված է որպես 2022 թվականի հունիսի 15-ին այլ եղանակով ձեռք բերված գույք։

Տրանսպորտային միջոցներ
2025 թվականին Դավիթ Մանուչարյանը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Այն գնել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ 5 մլն 661 հազար 150 դրամով։
Բացի այդ, նրա հայտարարագրում առկա է 1987 թվականի արտադրության «GAZ» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ նվիրատվության եղանակով։ Երկու մեքենաներն էլ նշված են տարվա վերջում առկա գույքի ցանկում։

Եկամուտներ
2025 թվականի ընթացքում Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն, եկամտային հարկի վերադարձ և բանկերից ստացված վարկեր։
Մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և 1 մլն 712 հազար 560 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Միացյալ ազգերի կազմակերպությունից հայտարարագրել է 424.73 ԱՄՆ դոլարի չափով աշխատանքի վարձատրություն, իսկ Քննչական կոմիտեից՝ 15 մլն 271 հազար 561 դրամ։Բացի այդ, «Ամիօբանկից» ստացել է 10 մլն դրամ, իսկ «Ամերիաբանկից»՝ 15 մլն դրամ վարկ։ Այսպիսով, հայտարարագրում նշված եկամուտների ընդհանուր գումարը 42 մլն 212 հազար 519.33 դրամ է, սակայն այդ գումարի մեջ ներառված են նաև վարկերը, որոնք աշխատավարձ կամ այլ վաստակած եկամուտ չեն:

Դրամական միջոցներ
Տարվա վերջի դրությամբ Դավիթ Մանուչարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 332 հազար 630.7 դրամ։ Տարվա սկզբին նույն հաշիվներում առկա է եղել ընդհանուր 137 հազար 888 դրամ։Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 800 հազար դրամից տարեվերջին նվազել են՝ հասնելով 500 հազար դրամի։Հայտարարագրում առանձին նշված է նաև երրորդ անձին պատկանող կանխիկ գումար, որից հայտարարատուն փաստացի օգուտ է ստանում կամ որը տնօրինում է։ Այդ գումարը տարվա սկզբին կազմել է 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ զրո։

Վարկային պարտավորություններ
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դավիթ Մանուչարյանի վարկերի մայր գումարի մնացորդների ընդհանուր չափը կազմել է 33 մլն 339 հազար 955.9 դրամ։ Դրանցից մեկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույքի կառուցապատում։Հաշվետու տարում նա վարկերի մարմանն ուղղել է ընդհանուր 12 մլն 332 հազար 209.3 դրամ»։


Լրահոս

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ
«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել
«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հայտարարեց, որ անհապաղ սկսում է հանել դիզելի արտահանման սահմանափակումները
Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
«Ռիբար» նախագծի հեղինակներին ազատ են արձակել․ Զախարովա
Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում
Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)
Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»
ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)
Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»