Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել Աղվերանում

2018 թվականից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, տնտեսական, աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, ոչ միայն խնայողություններ չեն անում, այլ ընդհակառակը՝ պետության հաշվին վոյաժներ են կազմակերպում։

Իշխանության վերնախավից հետ չեն մնում նաև ՔՊ-ական համայնքապետերը։ Այսպես, Մեծամորի համայնքապետ ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը, դեռևս 2022 թվականին ձեռք էր բերել թանկարժեք ծառայողական մեքենա, հիմա էլ պետության «կարիքների» համար հանգիստ է կազմակերպում։

Նոյեմբերի 6-ին, 5 մլն 478 հազար 540 դրամի պայմանագիր է կնքել «Սուսաննա Չելիկյան» Ա/Ձ-ի հետ, որպեսզի վերջինիս Ա/Ձ-ն Կոտայքի մարզում հանգիստ կազմակերպի 70 անձի համար։

Պայմանագրում նշված չէ, թե ում համար է նախատեսված հանգստի ծառայությունը, սակայն պարզ հայերենով գրված է, որ այն իր մեջ ներառում է 35 սենյակ, 3 անգամյա սնունդ և հանգստի տևողությունը 4 գիշեր, 5 ցերեկ է։Կապ հաստատեցինք Մեծամորի համայնքապետարանի ընդունարանի աշխատակցի հետ, ով մեր հարցը լսելուց հետո, տեղեկացրեց, որ համապատասխան բաժնից կկապնվեն մեզ հետ։ Քիչ անց զանգահարեցին, լսելով մեր հարցը, թե ում համար է նախատեսված հանգստի կազմակերպումը, աշխատակիցը, ով չներկայացավ, ասաց․ «Համայնքի 70 անապահով անձանց համար է»։

Մեր այն հարցին, թե ինչպես եք ընտրել անապահով անձանց, պատասխանը եղավ շատ կտրուկ՝ պաշտոնական գրությամբ դիմեք։

Քիչ անց մեզ հետ կապ հաստատեց Մեծամորի համայնքապետարանի սոց․աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Վարդան Բաղդասարյանը, ով Euromedia24.com-ի հետ զրույցում նշեց, որ 70 անձանց մեջ ներառված են տարեցներ, զոհվածների ընտանիքի անդամներ։
Մեր այն հարցին, ինչպե՞ս եք ընտրել անապահովներին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Քննարկում է եղել, վարչական ղեկավարներն են ընտրել, ծրագրից կօգտվեն անապահովները, ովքեր իրենց համեստ եկամուտներով հազիվ իրենց կենցաղն են ապահովում»։

Իսկ որտե՞ղ են հանգստանալու, Բաղդասարյանը ասաց, որ հանգիստը Աղվերանում է կազմակերպվելու։ Փաստորեն, ձմռան նախաշեմին, Մեծամորի համայնքապետարանը, փոխանակ փորձի թեթևացնել անապահովների կենցաղային խնդիրները, ուղարկում է հանգստի։

Լրահոս

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել
Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների կիրառումը մինչև նոյեմբեր
Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից
Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է
Առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ
KP․ Նեպալում ջրհեղեղից 9 օր անց ՀԷԿ-ի թունելից երկու մարդու են փրկել
Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)
Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ
Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)

Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր

Գագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը