Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում
Նոր մրցանակ. Պլեխանովի անվ ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում
Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի քոլեջի «Բանկային գործ» մասնագիտության ուսանող Մարտին Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի ազգային բաց առաջնությունում:
Առաջնությունը տեղի է ունեցել Երևանում սեպտեմբերի 27-ին և նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոս, ջիու-ջիցուի տաղանդավոր մարզիկ Գարիկ Արևիկյանի հիշատակին։
Մարտինն արդեն հասցրել է նշանակալի հաջողություններ գրանցել նաև գրեփլինգում։ Նա մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է և Հայաստանի չեմպիոն։
Շնորհավորում ենք Մարտինին նոր մրցանակի կապակցությամբ և մաղթում նորանոր մարզական բարձունքների նվաճում։








