Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ զեկույց են հրապարակել


Հիմնվելով տեղահանված արցախահայերի հետ զրույցերի, բաց աղբյուրներից ստացված տեղեկության և ամիսներ տևած ուսումնասիրությունների վրա՝  «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» փաստահավաք  զեկույցի հեղինակները եզրակացրել են՝ արցախահայության հետ պատահածը էթնիկ զտում է, հրահրողներն ու իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

  Զեկույցը պատրաստման գործընթացում ներգրավված են եղել Freedom House-ը, «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը (IPHR), միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական և առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է զեկույցի համահեղինակ կազմակերպություններից մեկի՝ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլիի հետ։

 Պապուաշվիլին, անդրադառնալով զեկույցի պատրաստման ընթացքին, արված հետևություններին և իրենց հաջորդ քայլերին՝ նշել է, որ պատրաստվում են ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ 

Սիմոն Պապուաշվիլին մանրամասն ներկայացրել է այն գործիքակազմը, որով հնարավոր է միջազգային արդարադատության համակարգում Ադրբեջանի ղեկավարի և արցախահայության դեմ իրականացված ոճիրներում մասնակցություն ունեցած հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։

Freedom House-ի և մի շարք այլ կառույցների հետ համագործակցությամբ Ձեր կազմակերպությունը փաստահավաք զեկույց է պատրաստել։  Ինչպե՞ս և ինչու կյանքի կոչվեց «Ի՞նչու ԼՂ-ում հայեր չկան» զեկույցը։ 

-Ես ներկայացնում եմ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) միջազգային հասարակական կազմակերպությունը, որի կենտրոնակայանը Բրյուսելում է։ Մենք ունենք տարածաշրջանային գրասենյակներ Վրաստանում և Ուկրաինայում: Աշխատում ենք Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հետևաբար, սա մեր թիրախային տարածաշրջանն է, և որպես կազմակերպություն՝ մեր մանդատն է աջակցել տեղական իրավապաշտպան խմբերի և կազմակերպությունների գործունեությանը:

Վաղուց հաստատված գործընկերություններ ունենք Հայաստանի քաղհասարակության մի քանի առաջատար կազմակերպությունների հետ, որոնց հետ աշխատում ենք ավելի քան մեկ տասնամյակ: 

Մեզ խնդրել են իրականացնել մի ծրագիր, որը կհետաքննի 2020 թվականի պատերազմի համատեքստում կատարված միջազգային հանցագործությունները, ինչը մենք արեցինք։ Մենք հետևում էինք հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակին և ժամանակ առ ժամանակ հավաքագրում հրադադարի ընթացքում տեղի ունեցած լայնածավալ բախումների փաստեր։ 2022 թվականի հոկտեմբերին կազմակերպեցինք փաստահավաք առաքելություն ՝ փաստելու 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի սահմաններում իրականացված հանցագործությունները:

Այնուհետև հետևում էինք Լաչինի միջանցքի շրջափակման ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա: Երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ զավթումն (խմբ․ Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական կողմից, մեր հայ գործընկերները դիմեցին մեզ և խնդրեցին օգնել իրենց հետաքննել, թե ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման առումով։ Մեր գործընկերների հետ օգնեցինք նրանց մեթոդաբանություն մշակել հարկադիր տեղահանումների կամ էթնիկ զտումների հետաքննության համար: Նաև օգնել ենք վերապատրաստել Հայաստանի քաղաքացիական հասարակության մոտ 25 ներկայացուցիչների, որոնք անցյալ տարվա նոյեմբերից աշխատում էին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հարցազրույցներ վարելու համար: 

Շուրջ 6 կազմակերպություններ ներգրավված էին այս փաստահավաք նախագծում, այդ թվում՝ մեր կազմակերպությունը, Freedom House-ը և միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական և առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ: Ավելի քան 300 հարցազրույց է արվել Արցախից տեղահանվածների հետ։

Սրան զուգահեռ, նաև բաց աղբյուրներից տեղեկատվություն ենք հավաքել, ավելի կոնկրետ՝ տեղեկատվություն Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին՝ արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Նաև հավաքագրում ենք այն, ինչ մենք անվանում ենք կապի ապացույց (խմբ․ linkage evidence-ապացույցներ, որոնք ցույց են տալիս հանցագործությունն անմիջականորեն իրականացնողների և կասկածյալների կապը):

Դա մեզ օգնում է պարզել, թե որ ադրբեջանական ստորաբաժանումներն են ներգրավված եղել տարբեր ժամանակներում, որոնք մենք ուսումնասիրել ենք՝ հասկանալու նրանց ընդհանուր կառուցվածքը և անելու այն, ինչ մենք՝ իրավաբաններս անվանում ենք վերագրում, հանցագործությունների վերագրում կոնկրետ անձանց։

Հիմնվելով մեր հետազոտած ապացույցների վրա՝ կարող ենք եզրակացնել, որ խնդրո առարկա իրադարձությունները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ խաղաղ բնակչության հնարավոր տեղահանում։ 


Լրահոս

Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե
«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ
Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ
Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ Միրզոյան
Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասին
Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին
Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում
90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել
«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը
«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ
Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին