Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել



«Հրապարակ»-ը գրում է

.Օրերս ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղեկացրել էր, որ չի կարողացել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել, քանի որ Ռուսաստանում համարվում է պերսոնա նոն գրատա: «Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։ Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։

Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։ Տարօրինակ եւ մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել էր պատգամավորը:Մեր տեղեկություններով, Լուսինե Բադալյանի` ՌԴ մուտք գործելու արգելքը պայմանավորված է ռուսական հեռուստաալիքների դեմ նրա արած հայտարարություններից մեկով: Նա 2023 թվականի սեպտեմբերի 29-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պետք է անհապաղ Հայաստանում անջատել ռուսական հեռուստաալիքները, քանի որ դրանք հակահայկական պրոպագանդա են իրականացնում: Մեր աղբյուրն ասում է, որ հենց այս հայտարարությունն է առաջացրել ռուսական կողմի զայրույթը, եւ այդ հարցազրույցից հետո են Լուլուին գցել սեւ ցուցակ:Ի դեպ, Ռուսաստանը 1500 անունից կազմված ցուցակ ունի, որտեղ ընդգրկված անձինք պերսոնա նոն գրատա են հայտարարվել։

Այնտեղ ՀՀ իշխանությունների եւ նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ մեծ խումբ նախկին պատգամավորներ` Մարինա Ղազարյան, Գագիկ Մելքոնյան, Հասմիկ Հակոբյան, Ծովինար Վարդանյան եւ այլք։ Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել եւ այդ պատճառով զրկվել մուտքի իրավունքից։


Լրահոս

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել
«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը
«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ
Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա
COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է
Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով
Ռուսաստանը հայտնվել է պարենամթերքի խոշորագույն մատակարարների քսանյակում. Պուտին
Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը
Պաշտպանության նախարարը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան
Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը
Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները
Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին

Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»