Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը սառեցվում է. ՆԳՆ հայտարարությունը


ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է  տարածել, որում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։

Ինչպես բազմիցս նշել ենք, նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։

Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է ոլորտի միջազգային առաջավոր փորձի համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն, քննարկվել և լուծումներ են առաջադրվել կարգավորումների ամբողջականությունն ապահովող բոլոր հնարավոր հարցերի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխիքների կապակցությամբ։

Վերջինիս համատեքստում ուսումնասիրության առարկա է դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի իրավակիրառ պրակտիկան։

Արձանագրվել է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը և համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռք բերումը չի հանդիսանում մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը անհամաչափ միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը, գիտակցելով հարցի կարևորությունը և խորությունը, առանցքային համարելով հանրային անվտանգության բոլոր շահառուների շահերի պատշաճ պաշտպանությունը և այդ կապակցությամբ բոլոր դերակատարների փոխհամաձայնեցված դիրքորոշման առկայությունը, մշտապես պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած մտահոգություն և հասցեագրելու այն։
Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարևորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում և գործողությունների միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։

Սա ապացույցն է նաև նրա, որ մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։ Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ։

Միաժամանակ, չշեղվելով հանրային անվտանգության միջավայրի բարելավման նպատակադրումից և օրակարգից, ներկայումս քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Լրահոս

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Լրացուցիչ նորություններ

...

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)