Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանում այսօրվանից մեկնարկում են COP17 շրջանակում նախատեսված միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։Միջոցառումների կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով իշխանությունները տարբեր սահմանափակումների ու փոփոխությունների մասին հայտարարություններ են տարածել։

Արդյունքում պետական համակարգի մի շարք կառույցներ անցել են առցանց աշխատանքի, իսկ հոկտեմբերի 19-ից դպրոցների մի մասն էլ ուսումնական գործընթացը կազմակերպում է առցանց եղանակով։Մինչ իշխանությունները պատրաստվում են միջազգային միջոցառումների անցկացմանը, Երևանի բնակիչները կանգնած են առօրյա տեղաշարժի լուրջ խնդիրների առաջ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում առաջացած խցանումները, երթևեկության սահմանափակումներն ու գերատեսչությունների՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները քաղաքացիների շրջանում անորոշություն են ստեղծել։«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք փորձում էին հասկանալ՝ արդյոք հասարակական տրանսպորտը բնականոն աշխատելու է, երթուղայինները սպասարկելու են ուղևորներին, և մետրոյի աշխատանքում սահմանափակումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ տարբեր գերատեսչություններ պարբերաբար հաղորդագրություններ են տարածում այս կամ այն փողոցի փակման և երթևեկության սահմանափակումների մասին, սակայն քաղաքացիների համար շարունակում է անհասկանալի մնալ, թե այդ ամենն ինչպես է անդրադառնալու իրենց ամենօրյա տեղաշարժի վրա։«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմել է Երևանի քաղաքապետարան։ Մեզ տեղեկացրել են, որ Երևանի հասարակական տրանսպորտը և մետրոպոլիտենը կշարունակեն աշխատել։ Միաժամանակ սեփական մեքենաներով երթևեկող քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ որոշակի ժամանակահատվածներում մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակվելու են։Ստացվում է՝ միջազգային նշանակության միջոցառումների կազմակերպման ընթացքում մայրաքաղաքի բնակիչները ստիպված են լինելու հարմարվել երթևեկության փոփոխվող պայմաններին՝ հաճախ առանց հստակ պատկերացնելու, թե ինչպես են հասնելու իրենց աշխատավայրեր, ուսումնական հաստատություններ կամ այլ վայրեր։

Իսկ ո՞վ է պատասխան տալու այն դեպքում, եթե կազմակերպչական խնդիրների հետևանքով Երևանում տրանսպորտային կոլապս առաջանա, և քաղաքացիները ժամերով չկարողանան հասնել իրենց նշանակման վայրեր։ Արդյոք իշխանությունները հաշվարկել են սահմանափակումների ազդեցությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վրա և պատրա՞ստ են կանխելու հնարավոր խափանումները։Այս պահին քաղաքացիների շրջանում առկա անորոշությունը, խցանումներն ու երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ միջազգային միջոցառումների պատշաճ կազմակերպմանը զուգահեռ՝ իշխանությունները պետք է լուծեն նաև Երևանի բնակիչների առօրյա կյանքի բնականոն ընթացքն ապահովելու խնդիրը։Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 19-ից մինչև 30-ը ներառյալ նախատեսված են COP17 շրջանակում միջոցառումներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել