Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը քննարկում է Վանաձորում նախատեսվող համայնքապետի ընտրությունները հետաձգելու հարցը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական քննարկումների ժամանակ նախատեսվում էր Վանաձորում համայնքապետի ընտրություն անցկացնել արդեն այս տարվա դեկտեմբերին, ընդ որում՝ ՔՊ-ի հիմնական թեկնածուն Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր։Սակայն իշխանության ներսում քննարկումների արդյունքում, ըստ մեր աղբյուրների, այժմ նախընտրելի տարբերակ է դարձել ընտրությունները տեղափոխել 2027 թվական։

Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, Վանաձորի խոշորացման ծրագիրն է։Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է միավորել Լոռու մարզի գործող Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ խոշորացված համայնք՝ Վանաձոր անվանումով։ Նոր համայնքի վարչական կենտրոնը լինելու է Վանաձոր քաղաքը, իսկ միավորված համայնքի կազմում ընդգրկվելու է ընդհանուր 22 բնակավայր։Այս ծրագիրն արդեն միայն իշխանության ներքին քննարկումների մակարդակում չէ։ Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման համար։ Փաթեթով նախատեսվում են նաև նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման և ավագանու ընտրության հետ կապված կարգավորումներ։

Այսինքն՝ իշխանության տրամաբանությունը, ըստ մեր աղբյուրների, հետևյալն է․ նախ ավարտին հասցնել Վանաձոր–Փամբակ խոշորացման գործընթացը, ապա ընտրություն անցկացնել արդեն նոր ձևավորված համայնքում։ Հակառակ դեպքում, եթե ընտրությունը տեղի ունենա գործող Վանաձոր համայնքի սահմաններով, հետագայում խոշորացումից հետո կրկին առաջանալու է նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման հարց։Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքն է պատճառը, որ դեկտեմբերին նախատեսվող ընտրությունների հարցում իշխանությունը սկսել է հետքայլ անել, և այժմ քննարկվում է այն 2027 թվական տեղափոխելու տարբերակը։Իշխանության համար Վանաձորի ընտրությունը հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Լոռու մարզի ամենախոշոր համայնքի մասին է։

Իսկ Վանաձորն ու Փամբակը միավորելու դեպքում ընտրության քաղաքական հաշվարկն ավելի է ընդլայնվելու՝ մեկ ընտրության շրջանակում ընդգրկելով ոչ միայն Վանաձոր քաղաքը, այլև նոր համայնքի կազմում ներառվող բոլոր 22 բնակավայրերը։Թեև իշխանությունը խոշորացման գործընթացը ներկայացնում է վարչատարածքային բարեփոխման տրամաբանության մեջ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա ժամկետների և առաջիկա ընտրությունների հետ կապված իշխանական ներսում առկա են նաև հստակ քաղաքական հաշվարկներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար
Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»