Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ հինգը՝ ծանր վիրավորվել։ Boeing 767-300 բեռնատար ինքնաթիռը նաև բախվել է կայանած մի քանի մեքենայի։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները՝ վթարի հետևանքները վերացնելու համար։ Ըստ Մայամիի հրշեջ ծառայության պետ Ռեյդ Ջադալայի, հինգ վիրավորից երեքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պաշտոնյաները նշում են, որ դեռ շատ վաղ է վթարի պատճառը պարզելու համար, հետաքննությունը կվարի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը:
ԱՄՆ-ում բոլոր ավիավթարները հետաքննող դաշնային գործակալությունը նախատեսում է երկուշաբթի մամուլի ասուլիս անցկացնել: Amazon-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ և ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին։








