Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում


ԱՄՆ իշխանությունները Մեքսիկայի հետ սահմանին գտնվող նարկոթունելները դիտարկում են որպես անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը և հայտարարում են, որ պատրաստ են ներգրավել տեխնոլոգիաներ, մարդկանց և ռեսուրսներ՝ դրանք հայտնաբերելու և փակելու համար։ Խոսքը թունելների ճյուղավորված ցանցի մասին է, որը հանցավոր խմբավորումներն օգտագործում են առաջին հերթին թմրանյութեր, զենք և գումար Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխելու համար։


Ինչպես El Universal պարբերականը պարզել է ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ ուղևորության ընթացքում, նման թունելներն առավել ակտիվորեն կառուցվում են Տիխուանայի և Սան Դիեգոյի շրջանում։ Դրանցից մի մասը օգտագործում է արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքը, ներառյալ Տիխուանայի կոյուղու համակարգը և Սան Իսիդրոյի սահմանային անցակետի շրջանը։


Ամերիկյան իշխանությունների համար առանձնահատուկ վտանգ են ներկայացնում, այսպես կոչված, բարձր տեխնոլոգիական թունելները։ Ի տարբերություն պարզունակ ստորգետնյա անցուղիների՝ դրանք հագեցած են օդափոխությամբ, էլեկտրականությամբ և ռելսային համակարգերով, որոնք թույլ են տալիս արագ տեղափոխել բեռների խոշոր խմբաքանակներ։ 2026 թվականի հունիսին ամերիկյան իշխանությունները հայտնաբերել էին Տիխուանայի և Սան Դիեգոյի միջև մոտ 590 մետր երկարությամբ, մինչև 17 մետր խորությամբ թունել՝ ամրացված պատերով, օդափոխությամբ, էլեկտրականությամբ և ռելսերով։ Քննության վարկածով, դրա միջոցով նախատեսվում էր տեղափոխել կոկաինի խոշոր խմբաքանակներ։


Ամերիկացի սահմանապահներն ընդունում են, որ նման կառույցներ հայտնաբերելը չափազանց բարդ է․ սահմանն անցնում է արդյունաբերական գոտով՝ բազմաթիվ պահեստներով, տրանսպորտի ինտենսիվ երթևեկությամբ և աղմուկի բարձր մակարդակով։ Հանցավոր խմբավորումնենրը օգտագործում են այս ենթակառուցվածքը՝ ստորգետնյա երթուղիների կառուցումն ու գործարկումը թաքցնելու համար։


Սահմանապահ ծառայության տվյալներով, Սան Դիեգոյի շրջանում ավելի վաղ արդեն հայտնաբերվել էր հարյուրերորդ անօրինական թունելը։ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական վիճակագրությունն այժմ հաշվարկում է 1993 թվականից ի վեր Հարավային Կալիֆոռնիայում հայտնաբերված 99 ստորգետնյա անցում, որոնցից 28-ը ճանաչվել են կառուցվածքով բարդ։


Ամերիկացի սահմանապահները նշում են, որ կարտելները հարմարվում են վերահսկողության ուժեղացմանը ոչ միայն գետնի տակ։ Ծառայության աշխատակիցները նաև հետևում են պարեկների նկատմամբ հսկողության համար անօդաչու սարքերի օգտագործմանը և մտավախություն ունեն, որ հանցավոր խմբավորումները կարող են փորձել դրանք կիրառել հարձակումների համար։


Սան Դիեգոյի շրջանում ամերիկյան իշխանությունները տարածքի համար պայքարի հիմնական մասնակիցներ են անվանում Խալիսկոյի նոր սերնդի կարտելը (CJNG), Սինալոայի կարտելը և Արելյանո եղբայրների մնացորդների հետ կապված խմբավորումները։ Սահմանապահների գնահատմամբ, նրանց միջև դիմակայությունը սպառնալիք է ստեղծում ոչ միայն Մեքսիկայի, այլև սահմանի ամերիկյան կողմի համար։


Միևնույն ժամանակ, ծառայության աշխատակիցների վկայությամբ, ժամանակակից թունելները հիմնականում օգտագործվում են թմրանյութերի, գումարի և զենքի, այլ ոչ թե մարդկանց տեղափոխման համար։ Անօրինական միգրացիայի համար հանցագործները կարող են օգտագործել ավելի պարզունակ ստորգետնյա անցուղիներ, ինչպես նաև կոյուղու ենթակառուցվածքը։


Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ փորձում են առաջ ընկնել կարտելներից, որոնք մշտապես փոխում են աշխատանքի մեթոդները։ Միայն 2026 թվականի հունիսին թունելներից մեկի հետաքննությունը հանգեցրել է չորս անձի մեղադրանք առաջադրելուն և ավելի քան մեկ տոննա կոկաինի առգրավմանը, որի արժեքը կազմում է մոտ 45 մլն դոլար։

Լրահոս

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար

AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ

Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը

Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները

Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի

Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT