«Արարատ-Արմենիան» պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Հաղթական գոլը խփել է բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։
«Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճել է եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր։ Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին։
Անդրադառնալով այս հաղթանակին, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիան հաղթում է և դուրս է գալիս Եվրոպա լիգայի հիմնական փուլ: Շնորհավորում եմ։
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում»։








