Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա բանավանի Կոլպինսկոյե մայրուղում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն, որի հետևանքով զոհվել է ներսում գտնվող տղամարդը։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել կայանված մեքենայում։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա մեքենաները։
«Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ մահացածը զինծառայող է։
Նախնական տվյալներով՝ նրա կինը նույնպես մեքենայում է եղել նրա հետ։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։








