Դոնեցկի խոշորագույն առևտրաժամանցային կենտրոնը վնասվել է հրետակոծության հետևանքով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
ՔԿ-ից, մասնավորապես, հայտնել են. «Քաղաքացիական ենթակառուցվածքին հասցվել է զանգվածային հրթիռային հարված։ Վնասվել է առևտրի կենտրոնը, որտեղ մարդիկ են եղել»:
Նշվում է, որ Քննչական կոմիտեի աշխատակիցներն արդեն աշխատում են դեպքի վայրում։
Հայտնի է, որ «Դոնեցկ Սիթին» քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնն է, որի տարածքը կազմում է ավելի քան 115 հազար քառակուսի մետր։








