Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս մասին  հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: 


«Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում՝ նվիրատվությամբ։ Այսպես․ Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը ձեռք է բերվել 39,630,000 ՀՀ դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող՝ պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 մլրդ 741,931,000 դրամով։ «Եռասպասարկում» ՊՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 մլն ՀՀ դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331,800,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 600 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու երկու ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։


Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83,669,000 ՀՀ դրամով, իսկ համալիրի սեփականատեր «Արթ Բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ 


«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը ձեռք են բերվել 12,267,000 ՀՀ դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» պրեմիում ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։ 


Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վ. Սարգսյան 20 հասցեի Սպայի տան շենքը և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու և «Պիացցա Գռանդե» ընկերությանն օտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք, փոխանցվել է ընդհանուր 2 մլրդ 633 մլն 934,000 ՀՀ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների և նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։ 


Մեկ այլ դրվագով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 22 և 22/4 հասցեներում գտնվող, այդ թվում՝ գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 մլրդ 393 մլն 870,000 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են չորս անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների՝ հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու և Հայաստանում ճապոնական «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության անխոչընդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք, փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ 


Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ 


Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019 թվականների ընթացքում կատարված՝ շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն ԱՄՆ դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ՌԴ ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։


Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոճարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։


Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են: Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։


Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։


Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է

Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. ԱԱԾ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը

Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա

Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է

Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը

Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին

Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը