Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հնարավոր շարունակությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք դեպքերով, որոնց հետևանքով մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, կողմերի միջև հնարավոր հաշվեհարդարի վտանգը դեռևս չեզոքացված չէ։

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով, որի հետևանքով մեկ անձ սպանվեց, միջադեպի մասնակիցներից և դրա հետ առնչվող անձանցից շատերը գրեթե տանից դուրս չեն գալիս՝ մտավախություն ունենալով, որ իրենց նկատմամբ կարող է հաշվեհարդար իրականացվել։ Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, մեր տեղեկություններով, ինքնաձիգից կրակած անձը մինչ օրս հայտնաբերված չէ։

Այս համատեքստում, թերևս, պատահական չէ նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ օրեր առաջ տված հանձնարարականը։

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարարը ոստիկանության ղեկավարությանը հանձնարարել է ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները կանխելու և բացառելու նպատակով։

Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ Արփինե Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։

Փաստացի, իրավապահ համակարգը փորձում է կանխարգելիչ քայլերով թույլ չտալ, որ արդեն տեղի ունեցած արյունալի միջադեպերը նոր հաշվեհարդարների ու փոխադարձ վրեժխնդրության շղթայի վերածվեն։

Թե որքանով նախարարի խիստ հանձնարարականներն ու ոստիկանության կանխարգելիչ աշխատանքները կկարողանան զսպել իրավիճակը և կանխել հնարավոր վենդետաները, ցույց կտա ժամանակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան
Բացառիկ
Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել
ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար
Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համար
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում