Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է չորրորդ տարին, ինչ «վերջացավ» պատերազմը՝ կնքվեց հրադադարի և ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարությունը:

Ստորագրվեց եռակողմ փաստաթուղթ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից:

Ի՞նչ տեղի ունեցավ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ և հետո: Հիմնավորված տեսակետներ կան, որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացի սկիզբը չի դրվել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը. ամեն ինչ սկսվել է 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ:

Նաև այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ:

Նաև այն պահից, երբ ասում էր, որ Արցախյան հիմնախնդրի բանակցությունները սկսում է զրոյական՝ իր կետից:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս մի քանի հիշեցում է կատարում: 

«Իշխանության եկավ մի մարդ, որն իր քաղաքական կարիերայի ժամանակ բազմիցս անդրադարձ է կատարել ազատագրված հողերին՝ նշելով, թե «դրանք մերը չեն, մերը թողած՝ ուրիշինն ենք ուզում»:

Դրանից հետո իշխանության եկած այդ մարդը խոսեց սադրանքների լեզվով, չնայած դա չէի որակի սադրանք, այլ ծրագրի մաս, որպեսզի լեգիտիմ իրավունք վերապահվեր թշնամուն իր ռազմական գործողություններն արդարացնելու համար:

Տեսանք, որ աշխարհը չդատապարտեց ռազմական ագրեսիան, որը 2020 թ.-ին կիրառվեց: Այդ մարդը հայտարարում էր, որ ժողովրդի թիկունքում Արցախի վերաբերյալ ոչ մի հարց չի լուծելու, եթե լինեն լուծման ինչ-որ տարբերակներ, ապա նա դրանք պետք է ներկայացնի հանրությանը:

Տեսանք, որ ճիշտ հակառակն արվեց: Հանրությանը մատուցեցին կեղծիք: «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հանձնվեց Արցախը:

Այսօր այդ նույն մարդիկ, նույն քաղաքական ուժն ասում է, որ իրենք մեղքի որևէ բաժին չունեն, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, որ կարողանան հետագայում շտկել:

Այն քաղաքականությունը, որը վարվեց նոյեմբերի 9-ից հետո, մասնավորաբար այն, որ ամբողջ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հանգեցրեց ներկայիս իրավիճակին:

Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցածի պատասխանատուն են: Փաստն այն է, որ նրանք հանձնեցին Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ այսօր փորձում են հերթական անգամ մանիպուլ յատիվ կերպով ներկայացնել կատարվածը, իբր իրենց մեղքի բաժինը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը: 

Աղետալի հետևանքներով պատերազմի ավարտին, որպես հրադադարի փաստաթուղթ, ստորագրվեց եռակողմ հայտարարությունն իր ինը կետերով: Թե այդ կետերից քանիսն իրականություն դարձան, ասելու կարիք, կարծես թե, չկա, բայց անգամ հումանիտար՝ 8-րդ կետը, այն է՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը, հայկական կողմի համար անիրականանալի մնաց:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատերն են կապիտուլ յացիա համարում, շատերն էլ նշում են, որ այդ փաստաթղթի ընձեռած հնարավորություններից գոնե պետք էր օգտվել:

«Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց, որոշներն այն կապիտուլ յացիա էին որակում, ոմանք՝ որպես հրադադարի ռեժիմ, մյուսներն էլ՝ Ռուսաստանի մուտքն Արցախ:

Եթե ուշադրություն դարձնենք այդ փաստաթղթի բովանդակությանը, ապա դրանում կային որոշակի կետեր, որոնք ինչ-որ առումով բխում էին հայկական կողմի շահերից: Օրինակ՝ պետք է անխափան գործեր Լաչինի միջանցքը, պետք է կոմունիկացիաները գործեին, Արցախի անվտանգությունը պետք է ապահովվեր: 

Այդ փաստաթղթի պատասխանատուն բոլոր կետերի առումով Հայաստանի Հանրապետությունն էր՝ ի դեմս վարչապետի, քանի որ այն եռակողմ էր, նաև Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:

Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան խախտումներ հայտարարության կետերի մասով, իսկ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին:

Այդ փաստաթղթի հայանպաստ կետերը ժամանակ առ ժամանակ խախտվում էին, և պահանջատեր չունեինք:

Հայտարարության 9-րդ կետն առ այսօր Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել պարտադրանքի լեզվով, իսկ օրվա իշխանությունները խուսափում են այլ կետերի մասին խոսելուց, որը հիմք է տալիս մտածելու, որ, այո, Հայաստանի օրվա իշխանությունները համաձայն էին, որ հայտարարության կետերը կյանքի չկոչվեին: Այսօր միայն համաձայն չեն իններորդ կետի կյանքի կոչման հետ, որն էլի իրենք են ստորագրել:

Ադրբեջանը միայն այդ կետով կարողացավ շանտաժի լեզվով խոսել Հայաստանի հետ՝ բռնի ուժ, ռազմական գործողություններ գործադրելով հայերի հանդեպ, կարողացավ Արցախն ամբողջությամբ հայաթափել և հասնել իր երազանքին:

Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանի ղեկավարությունը չէր կարող երազել, որ Ստեփանակերտում ինչ-որ շքերթ կընդունի»,հավելում է պատգամավորը՝ ընդգծելով. «Փաստաթղթի որևէ կետ Ադրբեջանը չի կատարել, իսկ հայկական կողմը պահանջատեր չի եղել:

Դրա համար այսօր չի կարողանում այնպես անել, որ հայտարարության իններորդ կետի մասին չխոսվի:

Դա պարտված իշխանության ձեռագիրն է»: Շատ հետո պետք է հասկանայինք, որ եռակողմ հայտարարության ստորագրումը վատագույնը չէր, ինչ մեզ հետ պիտի տեղի ունենար: 

Քարվաճառը հանձնվեց թշնամուն, հետո՝ Բերձորն ու Աղավնոն, հետո մի խումբ իբր էկոակտիվիստներ փակեցին Լաչինի միջանցքը, ինն ամիս Արցախը բլոկադայի մեջ մնաց, իսկ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի Հանրապետության վրա:

Օրեր անց այն հայաթափվեց: 44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսել էին «բուժել» ստացած վերքերը, քիչ-քիչ ոտքի կանգնել, խոսք չկար հեռանալու մասին:

«Որևէ հայի մտքով երևի չէր կարող անցնել, որ երբ Արցախը վերցրեցին բլոկադայի մեջ, իսկ հետո ռազմական գործողություններ սկսեցին, Հայաստանի Հանրապետության առաջնորդն այն կորակեր Ադրբեջանի ներքին գործ:

Թիկունքից այդ հարվածը մարդկանց շրջանում առաջացրեց այն զգացողությունը, որ իրենք այլևս մեն-մենակ են մնացել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ և, մնալով Արցախում, ուղղակի կցեղասպանվեն, այդ պատճառով էլ բռնեցին գաղթի ճանապարհը»,-ասում է մեր զրուցակիցը: 

Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է:

Արդյոք իրենց ապազգային հայտարարություններով մեզ չեն հանգեցնո՞ւմ անդառնալիության կետին և հետագայում որևէ բան փոխելն անհնարին դարձնում: «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը:

Համոզված եմ՝ եթե այս իշխանություններն օր առաջ փոխվեն, շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն: Բայց ժողովրդի ենթագիտակցության մեջ օրվա իշխանության կողմից ներարկվել է այն միտքը, որ «եթե մենք չլինենք, ապա պատերազմ կլինի», օրվա իշխանություններն ահաբեկում են ժողովրդին:

Այս ահաբեկության ֆոնին շատ դժվար է հասնել նրան, որ կարող ուժերը հնարավորություն ունենան հեռացնել այս իշխանություններին և ձևավորեն հայկական շահերից բխող օրակարգ: Միևնույնն է, իշխանափոխություն լինելու է, շատ դժվար է լինելու հետագայում հասնել այն լուծումներին, որոնք բխում են ազգային շահերից: Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին:

Արցախ հնարավոր է վերադառնալ, եթե ունենանք այնպիսի իշխանություն, որը հետամուտ կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգ բերելուն»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Լրացուցիչ նորություններ

...

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով