Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

«Հրապարակ»-ը գրում է.2024 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբոր` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ պետության բռնագանձելու վերաբերյալ։Դատախազությունը պահանջել էր բռնագանձել 14 անշարժ եւ 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաեւ 5 մլրդ 92 մլն դրամ։ Մենք անցած տարի գրել էինք, որ գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանի որոշ գումար արգելանքի տակ է։

Նրա փաստաբանները դիմել էին դատարան՝ խնդրելով այդ գումարի մի մասի նկատմամբ արգելանքը վերացնել, որպեսզի դրանք կարողանան օգտագործել՝ հարկերը, փաստաբանական ծառայությունների վարձը եւ անհրաժեշտ ծախսերը վճարելու համար։2025 թվականի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել այդ միջնորդության վերաբերյալ։ Դատախազությունը, սակայն, չհամաձայնելով դատարանի որոշման հետ, բողոքարկել էր այն։

Մարտին Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը՝ ապրուստի միջոցների եւ փաստաբանի վարձատրության մասերով առաջին ատյանի որոշումը վերացնելով եւ այդ մասով նոր քննության ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան։ Այժմ՝ մեկ տարի անց, գործով նոր զարգացում կա։2026 թվականի մայիսի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը կրկին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ դատարանը որոշել է փոփոխել Ալեքսանդր Սարգսյանի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները։ Դատախազությունն այս որոշումը եւս բողոքարկել է։ Եվ ահա, վերջերս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բողոքը՝ վերացնելով մայիսի 13-ի որոշումը եւ գործը կրկին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Այսինքն՝ մայիսի 13-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր փոխել Սարգսյանի գույքի եւ գումարի նկատմամբ գործող սահմանափակումները, սակայն վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացրել է։ Հիմա հարցը կրկին պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը։ Կարեւոր է նաեւ նշել, որ դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ալեքսանդր Սարգսյանի գույքը պետությանը հանձնելու վերաբերյալ, սա ընդամենը միջանկյալ հայցերի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին է։

Հիմնական գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ այս դատական գործընթացը վերաբերում է միայն այն հարցին, թե մինչեւ գործի վերջնական ավարտը ինչ սահմանափակումներ պետք է պահպանվեն նրա գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Սաշիկ Սարգսյանը ո՛չ փաստաբանին վճարելու փող ունենա, ո՛չ առօրյա ծախսերի:


Լրահոս

44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ)
Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ)
Վարչապետի վրա ձու են նետել
Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ
ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Շտապ
Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը
ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում
Կարևոր
Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ

Լրացուցիչ նորություններ

...

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում

«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին