Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն փուլում, երբ ընթանում է նոր կառավարության ձևավորման պրոցեսը, իշխող թիմը նախապատրաստում է հանրային կարծիքը գործող վարչապետի պաշտոնավարումը շարունակելու համար՝ ասպարեզ նետելով քաղաքական փորձված հնարքը։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչները, արդարացնելով ղեկավարի՝ պաշտոնում մնալու ձգտումը, կրկին հղում են անում «ժողովրդավարական առաջադեմ երկրների փորձին» և որպես հիմնավորում վկայակոչում եվրոպական առաջնորդների, մասնավորապես՝ Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման օրինակները։

Սա առաջին դեպքը չէ, երբ ղեկավար թիմը սեփական քաղաքական ամբիցիաներն ու որոշումները լեգիտիմացնելու համար դիմում է «քաղաքակիրթ աշխարհի» մոդելին։ Նույն տրամաբանությունն է գործում, երբ արդարացվում են պետական ապարատի պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու առատ պարգևատրումները, կամ երբ թարմացվում է ծառայողական ավտոպարկը. այդ ամենը մատուցվում է որպես միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտություն։Սակայն այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ե՞րբ է այդ «եվրոպական չափանիշը» տարածվելու շարքային քաղաքացու առօրյա կյանքի վրա։

Ե՞րբ ենք ունենալու կրթական ոլորտում որակյալ բովանդակություն և իրական գիտելիք, ոչ թե միայն արտաքինից վերանորոգված ու ներկված դպրոցական շենքեր։ Ե՞րբ ենք ձևավորելու այնպիսի զինված ուժեր, որտեղ առաջնայինը զինվորի կյանքն ու անվտանգությունն են, այլ ոչ թե PR տեսանյութերն ու ցուցադրական կադրերը, և որտեղ կբացառվեն ողբերգական պատահարներն ու ինքնասպանությունները։

Պատասխանը, թերևս, ավելի քան ակնհայտ է։ Ըստ իշխանական տրամաբանության, հանրության հիմնական խնդիրը ոչ թե համակարգային թերացումներն են, այլ «խոր սոցիալ-հոգեբանական» բարդույթները, որոնց հաղթահարման ճանապարհը երկրի ղեկավարությունը դեռևս փնտրում է։Եթե հարցի լուծումը դա է, ապա առաջարկվող տարբերակը պարզ է. թող իշխանական վերնախավը շարունակի ապրել, աշխատել և օգտվել «եվրոպական բարձր ստանդարտներից»՝ իր բարձր եկամուտներով ու հարմարավետությամբ։
Իսկ հասարակությունը, էկրաններից հետևելով այդ «քաղաքակիրթ» կյանքին, թերևս կհասկանա, որ սոցիալական խնդիրները միայն ընկալումների մեջ են, և այդպես ինքնաբերաբար կլուծի իր բոլոր հոգեբանական խոչընդոտները։


Լրահոս

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր
Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)
«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)
Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)
Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)
Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը
Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am
Al Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկ
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է
Ռումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանել
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ

Լրացուցիչ նորություններ

...

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ