Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն


«Հրապարակ»-ը գրում է.

ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է պետք առաջնահերթությամբ ստանձնել, որ ռազմավարական եւ առանցքային հանձնաժողովները չթողնել ընդդիմադիրներին։Բանն այն է, որ Դոնթի բանաձեւով՝ եթե խորհրդարանում ձեւավորվում է առավելագույն քանակի՝ 12 հանձնաժողով, ինչպես նախորդում, ապա երեք հանձնաժողովի նախագահությունն անցնելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։

Իսկ հանձնաժողովները խմբակցությունների միջեւ բաշխվելու են հետեւյալ ընթացակարգով՝ առաջինը ՔՊ-ն է երկու հանձնաժողով ընտրելու, հետո «ուժեղները»՝ մեկ, հետո նորից երկու՝ ՔՊ-ն, մեկը՝ «ուժեղները», իսկ վերջինն անցնելու է «Հայաստան» դաշինքին, որը, ի դեպ, որոշում ունի հրաժարվել նախագահությունից, այդ դեպքում տվյալ հանձնաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ն։

Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ում բուռն քննարկումներ են՝ առաջին հերթին որ երկու հանձնաժողովը վերցնել՝ պետաիրավականն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողո՞վը, թե՞ վերջինի փոխարեն՝ պաշտպանության հանձնաժողովը։ Բանն այն է, որ երկուսն էլ առանցքային նշանակության հանձնաժողովներ են, ՔՊ-ն հատկապես չի ուզում արտաքինը զիջել ընդդիմությանը, քանի որ այս հանձնաժողովն է փաստացի իրականացնում խորհրդարանական դիվանագիտությունը, ընդունում օտարերկրյա գործընկերներին, մի բան, որ ընդդիմադիրներին օդուջրի պես է հարկավոր։

Որ եվրոպական գործընկերների հետ կապերը վերականգնեն, տեղեկատվություն փոխանցեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ փորձեն Փաշինյանի եվրոպական աջակցությունը փոքր-ինչ նվազեցնել։ Մյուս կողմից՝ պաշտպանության հանձնաժողովն էլ իշխանությունը չի ուզում կորցնել։ ՔՊ-ի հույսն այն է, որ «ուժեղները» տնտեսությունը կգերադասեն պաշտպանությունից եւ կվերցնեն ոչ թե պաշտպանության, այլ տնտեսական հարցերի հանձնաժողովը, եւ իրենք երկրորդ փուլում կվերցնեն պաշտպանականը։«Ուժեղները» մեզ վստահեցրին, որ դեռ չեն կողմնորոշվել հանձնաժողովների հարցում՝ ըստ իրավիճակի որոշում կկայացնեն։

Վստահեցրին նաեւ, որ հանձնաժողովների նախագահացուներին էլ չեն որոշել՝ կորոշեն այն ժամանակ, երբ հայտնի դառնա, թե որ հանձնաժողովների նախագահությունն են ստանձնելու։ Փորձ չունեն, բայց ստել ու լրագրողների հարցերից խուսանավել, փաստորեն, արդեն լավ կարողանում են։


Լրահոս

Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը
Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը
Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
Փաշինյանը ցայտնոտի մեջ է․ դա պետք է վերածել ցուգցվանգի, վիրուսը ԱԺ-ից դուրս չթողնել․ Աշոտյան
Իրան, Ռուսաստան և Եվրոպա․ նոր զարգացումներ. ՀՀ-ին՝ 26%, ԱՄՆ-ին՝ 74%․ «ԹՐԻՓՓ»-ի բաժնեմասերի բաշխումը
Կարևոր
Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․ արցախցի
Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է
Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան
Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանը
Եվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. Պապոյան
Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա
TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է
ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ Փաշինյան
Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան
Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին
Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում
Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան
Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը