Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մինչ գյուղատնտեսությամբ զբաղվող հայրենակիցների տարբեր խմբեր այս օրերին ճանապարհներ են փակում, բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհություններ են արտահայտում ու բացատրություններ պահանջում կառավարությունից, հերթական հարվածը եկավ: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա: Սա նշանակում է, որ ծաղկաբույծների, լոլիկագործների, ձկնաբույծների, ընդհանրապես գյուղմթերք արտադրողների ու արտահանողների կողքին երևի շուտով բողոքի ակցիաներում կտեսնենք կաթնամթերք արտադրողներին, այդ թվում՝ գյուղացիների, որոնց կաթը մթերվում է վերամշակման նպատակով:


Ի դեպ, եթե զուտ քաղաքական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այլ հարցեր էլ են ծագում: Առաջինը՝ «Ռոսսելխոզնադզորը» մատնանշում է «երրորդ երկրներից» բերված, այլ ոչ թե տեղական (հայկական կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի) հումքի մասին: Ավելին, մատնանշում են վարակված անասնագլխաքանակից ստացված կաթով արտադրված մթերքի մասին, ինչն ի հայտ է բերվել վերջին ստուգումներով:


Այսինքն, եթե դա ճիշտ է, ստացվում է, որ մենք ինքներս ապահովագրվա՞ծ չենք անվտանգ կաթնամթերք օգտագործելու առումով: Ի վերջո, այդ կաթնամթերքը ոչ միայն Ռուսաստան (կամ ԵԱՏՄ այլ երկրներ) էր ուղարկվում, այլև մեր ներքին շուկայում է սպառվում, չէ՞: Հայաստանի ՍԱՏՄ-ն հավաստիացնում է, թե մշտական վերահսկողական միջոցառումներ է իրականացնում: Իրականացնելը, հնարավոր է, և իրականացնում է:


Բայց փաստերը, կարծես, այլ բանի մասին են խոսում: Իսկ եթե ճիշտ է ՍԱՏՄ-ն, ապա դա էլ մեկ այլ խնդիր է, թե ինչու է նման ձևակերպմամբ արգելվում Ռուսաստանի կողմից: Ամենից կարևորը. այս ամենը, ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ այս ամիսներին ու օրերին կատարվում է հայրենի գյուղմթերք արտադրողների ու վերամշակողների, տնտեսության մի ամբողջ ու կարևոր բնագավառի հետ, դեռ միայն սկիզբն է:


Ու երբ ընտրություններից առաջ փորձագետները, տնտեսագետները, ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, զգուշացնում էին, որ չափազանց ծանր վիճակ է լինելու, որ հավել յալ բարդություններ ենք մեր ու մեր երկրի գլխին բարդելու, շատերը չհավատացին: Իսկ այդ շատերն ու էլի ուրիշները, ընդհանուր՝ մոտ 49 տոկոս ընտրողներ, հավատացին իշխանական քարոզչության «կտերին» ու ձայն տվեցին Փաշինյանին և ՔՊ-ին: Ցավոք, հիմա էլ կան հավատացողներ, թե Եվրոպայում ուշքները գնում է մեր արտադրանքի համար ու անհամբեր սպասում են, թե ինչ ու երբ ենք արտահանելու:


Այնինչ, թվերն այլ բանի մասին են խոսում: Ի դեպ, մնում է սպասել, որ քպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»…

Լրահոս

Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»