Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։


Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով ու զվարճություններով՝ կարծես չնկատելու տալով այն իրողությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերները օրեցօր ավելի են սրվում։ Սակայն այս արհեստականորեն ձևավորված «անհոգության» և հանրային անտարբերության հետևում թաքնված են տարածաշրջանային չափազանց վտանգավոր զարգացումներ, որոնք լրջորեն սպառնում են երկրի ապագային, բայց, միևնույն ժամանակ, դուրս են մնում հասարակության մեծ մասի ուշադրության կենտրոնից։ Երբ քաղաքացիներին մատուցվում է միայն զվարճանքն ու քեֆ-ուրախությունը, խորքային ու ճակատագրական պրոցեսները մղվում են երկրորդ պլան, ինչն էլ ավելի է մեծացնում երկրի խոցելիությունը առկա սպառնալիքների առջև։


Այս մտահոգիչ իրողությունների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ օրը համերգներ են, մարդիկ ժամանակ են անցկացնում ռեստորաններում, զբոսաշրջիկներ են գալիս, և տպավորություն է ստեղծվում, թե որևէ սպառնալիք չկա։ Ըստ գեներալ-մայորի, նկատելի է նաև հանրային վերաբերմունքի խոր հակասություն. երբ Վարդավառի տոնին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում, բայց երբ իշխանությունը փորձում է հարվածել Կաթողիկոսին կամ եկեղեցուն, հասարակությունը լռություն է պահպանում։ Նրա համոզմամբ՝ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հավատքի կամ ազգային գաղափարախոսության, այլ կեղծիքի դաշտում։


Իշխանությունը, ըստ էության, հասնում է իր նպատակին՝ «հարբեցնելով» հասարակությանը և ստեղծելով սուտ մթնոլորտ, որտեղ քաղաքացուն թվում է, թե ամեն ինչ լավ է և կարելի է միայն ուտել, խմել ու ուրախանալ։ Անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ Արշակ Կարապետյանը ահազանգում է, որ երկիրը գնում է դեպի պետականության կոշտ կորուստ։ Նա ընդգծում է, որ սա ասում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կամ որևէ անձի դեմ լինելու պատճառով, այլ որպես գեներալ, որը չի կարող անտարբեր նայել ազգի կործանմանը։


Մինչ շուրջբոլորը ընթանում են լուրջ պատերազմներ, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ հասարակությունը շարունակում է անհոգ կյանք վարել։ Նախկին նախարարը հանդես է գալիս նաև կոնկրետ զգուշացմամբ. հենց որ Ադրբեջանը սկսի կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, պլանավորվելու է հարձակում Հայաստանի վրա։ Նրա խոսքով, այսօր բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, լռում են խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հավանականության մասին, բայց շարունակում են քեֆ անել ու խմել։


Եզրափակելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը հիշեցնում է «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը, որտեղ ճպուռը ամբողջ ամառը երգեց ու պարեց, իսկ ձմեռը հասնելուն պես կանգնեց ծանր փաստի առջև։ Նա կոչ է անում հասարակությանը հավաքվել, ուշքի գալ և իրատեսորեն նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։

Լրահոս

Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»