Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ Առաջին նիստի ամենակարևոր կազմակերպչական հարցերից մեկը լինելու է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։


Հանձնաժողովը կընտրվի խմբակցությունների առաջարկով, պատգամավորների քվեարկությամբ, իսկ դրա կազմում ներկայացված կլինեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը՝ խորհրդարանում խմբակցությունների համամասնությանը համապատասխան։ Հենց այս մարմինն է հետագայում կազմակերպելու և ամփոփելու Ազգային ժողովում անցկացվող գաղտնի ու բաց քվեարկությունների արդյունքները։ Նրա լիազորությունները պահպանվում են խորհրդարանի ամբողջ գումարման ընթացքում։


Դրանից հետո պատգամավորները կանցնեն քաղաքական ամենակարևոր ընտրություններին՝ կընտրեն Ազգային ժողովի նախագահին, ապա՝ Ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր։ Քվեարկությունների արդյունքները կհաշվարկի արդեն ընտրված Հաշվիչ հանձնաժողովը։ Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։


Հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումն իրականացվում է խորհրդարանական ուժերի միջև Դ’Օնթի (D’Hondt) բանաձևով՝ ՀՂՈՒՄԸ ՄԵՐ ՆՅՈՒԹԻՆ, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։ ՔՊ-ն՝ 7, ՈւՀ-ն՝ 2, Հայաստանը՝ 1 հանձնաժողովների նախագահներ։ Եթե մինչև այդ կառավարությունը խորհրդարան ներկայացնի կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, ապա այն ևս կարող է ընդգրկվել առաջին նիստի օրակարգում և քննարկվել հենց նույն օրը։ Հակառակ դեպքում առաջին նիստի օրակարգը հիմնականում կսահմանափակվի խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմամբ։


Միևնույն ժամանակ, հանրության մի մասի սպասումներին հակառակ, օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի լինելու։ Սահմանադրական ընթացակարգը հստակ է․ խորհրդարանում մեծամասնություն կազմած խմբակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում է ընդունում և այն ներկայացնում Հանրապետության նախագահին։


Նախագահը նշանակում է վարչապետին, որից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ձևավորում է կառավարությունը։ Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, իսկ խորհրդարանը պարտավոր է այն քննարկել և 7 օրվա ընթացքում քվեարկությամբ հավանություն տալ կամ մերժել։ Այսպիսով, օգոստոսի 2-ի նիստը լինելու է ոչ թե կառավարության ծրագրի կամ վարչապետի քաղաքական ելույթի, այլ նոր խորհրդարանի ինստիտուցիոնալ ձևավորման նիստը։


Այդ օրը կձևավորվեն այն մարմիններն ու պաշտոնները, որոնք առաջիկա հինգ տարիներին կազմակերպելու են Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը, իսկ գործադիր իշխանության ձևավորման գործընթացը կշարունակվի արդեն դրանից հետո՝ Սահմանադրությամբ սահմանված փուլերով»։

Լրահոս

Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»