Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության և համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։


Մասնավորապես, Գառնի համայնքում, որտեղ գործող համայնքապետը Տիգրան Պետրոսյանն է, ՔՊ-ում ակտիվորեն քննարկվում է այլ թեկնածու առաջադրելու տարբերակը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունում քննարկվում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի թեկնածությունը։ Վերջինս պատգամավորի մանդատ է ստացել Ազգային ժողովում, և, եթե պաշտոնապես ստանձնի պատգամավորի լիազորությունները, կուսակցության ներսում քննարկվում է նրան Գառնիի համայնքապետի թեկնածու առաջադրելու սցենարը։


Հրազդանում ՔՊ-ն, ըստ մեր տեղեկությունների, գրեթե վերջնական որոշում ունի. իշխանության թեկնածուն լինելու է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։ Ծաղկաձորում ՔՊ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է կրկին աջակցել գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որի թեկնածությունը կուսակցության ներսում դիտարկվում է որպես տարբերակ, բայց փնտրում են այլ թեկնածուի։ Եթե ՔՊ-ն այլ թեկնածու «գտավ», Հարությունյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։


Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հարությունյանի աշխատանքներից։ Իսկ Աբովյանում իրավիճակն առավել անորոշ է։ Իշխանական թիմում դեռևս շարունակվում են թեկնածուի որոնումները, և վերջնական որոշում չկա։ Միաժամանակ քննարկվում է նաև գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին աջակցելու հնարավորությունը, սակայն այս հարցում ևս վերջնական համաձայնություն դեռ չի ձևավորվել։


Նույն պատկերն է նաև Նաիրի և Նոր Հաճն համայնքներում, որտեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՔՊ-ում դեռ շարունակվում են համապատասխան թեկնածուների որոնումներն ու ներքին քննարկումները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի համայնքային ընտրությունները իշխանության համար առանձնահատուկ քաղաքական նշանակություն ունեն։


ՔՊ-ում համոզված են, որ մարզում անհրաժեշտ է գրանցել հնարավորինս բարձր արդյունքներ՝ հաշվի առնելով, որ այստեղ զգալի քաղաքական ազդեցություն ունի ԲՀԿ առաջնորդ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանը։ Իշխանության ներսում չեն թաքցնում, որ այս ընտրությունները դիտարկվում են նաև որպես հնարավորություն՝ թուլացնելու ընդդիմության դիրքերը մարզում և թույլ չտալու, որ համայնքներում ընդդիմադիր ուժերը վերահսկողություն ձեռք բերեն։


Այդ պատճառով, մեր տեղեկություններով, առաջիկա ամիսներին Կոտայքում սպասվում է լարված նախընտրական շրջան, որտեղ թեկնածուների ընտրությունը ՔՊ-ի համար դարձել է առաջնահերթ քաղաքական խնդիր»։

Լրահոս

Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»