Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։

Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն՝ հարսը խոստովանել է իր հանցանքը և իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։

Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։

Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։ Հիշեցնենք, թե ինչպես սկսվեց աղմկահարույց գործը։2024 թվականի հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ իրականացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ավելի քան 15 հասցեներում։Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննությամբ պարզվել է՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում նախարարության պաշտոնատար անձինք նախապատվություն են տվել իրենց ցանկալի մասնակցին, իսկ մյուս մասնակցի համար ստեղծել են խոչընդոտներ։ Արդյունքում մրցույթում հաղթող էր ճանաչվել այն ընկերությունը, որը ներկայացրել էր շուրջ երեք անգամ ավելի բարձր՝ ավելի քան 392 միլիոն դրամի գնային առաջարկ։Գործի շրջանակում կալանավորվեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Նա կալանքի տակ մնաց ընդամենը 11 օր։ Արդեն 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելով։ Թեև նաև ՔՊ խմբակցությունն էր անձնական երաշխավորություն տվել հարսի համար։Իսկ այսօր գործը հայտնվել է փակուղում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։ Թեև օրենքը հնարավորություն է տալիս գործը վերաբաշխել մեկ այլ դատավորի, գործով անցնող կողմերը պահանջել են, որ դատաքննությունը շարունակի հենց Մերի Մոսինյանը։Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։

Սա նշանակում է, որ գործով արդեն վկայի կարգավիճակ ունեցող Անի Գևորգյանը, որը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, դատարանում իր ցուցմունքները կտա ոչ շուտ, քան 6 ամիս անց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»