Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ տարածաշրջանային այցը, որի շրջանակում նա այս տարվա հուլիսի 1-ին այցելեց Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝ Հայաստան, պաշտոնապես ներկայացվեց որպես համագործակցության, տնտեսական կապերի, տարածաշրջանային հաղորդակցությունների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված կարևոր փուլ։

Սակայն նման բարձր մակարդակի հանդիպումների դեպքում սովորաբար օրակարգում են լինում նաև այնպիսի զգայուն հարցեր, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն արտացոլվում։ Այդ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Ձեր և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ ապօրինի ազատազրկված անձանց վերադարձի հարցը։Եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ է Ձեզ փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում կամ պատասխան է ստացել ադրբեջանական կողմից։

Անդրադարձ եղե՞լ է արդյոք հայ գերիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, նրանց իրավունքների խախտումների և միջազգային հումանիտար իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ հրապարակային ու ոչ հրապարակային տեղեկություններին։Քննարկվե՞լ են արդյոք Եվրոպական միության կամ այլ միջազգային կառույցների կողմից հնարավոր գործնական քայլերը՝ ուղղված հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը, նրանց իրավունքների պաշտպանությանն ու Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացված հնարավոր հանցագործությունների միջազգային իրավական գնահատականին։Կարո՞ղ եք հայտնել, թե այս պահին ի՞նչ գործնական արդյունքներ կամ պայմանավորվածություններ կան միջազգային գործընկերների հետ՝ հայ գերիների վերադարձի ուղղությամբ, և ի՞նչ դերակատարություն է ստանձնել կամ պատրաստվում ստանձնել Եվրոպական միությունը տվյալ գործընթացում։

Սակայն ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը փաստացի շրջանցել է հարցերի բովանդակությունը։Պատասխանում նշվում է.«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ անհրաժեշտ՝ հրապարակման ենթակա տեղեկատվությունը տրամադրվել է։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գերիների հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»։

Այսպիսով, կառավարությունը չի պատասխանել՝ քննարկվե՞լ է արդյոք գերիների հարցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում, ի՞նչ է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում ունեցած բանակցություններից հետո, կամ ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։Ի՞նչ էր ասվում պաշտոնական հաղորդագրություններում։Վարչապետի աշխատակազմի՝ այդ օրերին տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացումը, ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական համագործակցությունը, «Գլոբալ դարպաս» (Global Gateway) նախաձեռնությունը, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև խաղաղության օրակարգն ու տարածաշրջանային կայունությունը։ Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաև ԵՄ ֆինանսական աջակցության, առևտրային համագործակցության և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման մասին։

Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարեց.«Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ավելի է մոտենում Եվրոպային։ Ես այստեղ եմ մի պարզ ուղերձով՝ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, տնտեսության դիմակայունությանը և խաղաղության գործընթացին։Իսկ գերիների մասին՝ լռություն։

Հատկանշական է, որ ոչ Հայաստանի կառավարության, ոչ Եվրոպական հանձնաժողովի, ոչ էլ Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարություններում հայ գերիների, ապօրինի պահվող անձանց վերադարձի կամ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն չի հնչել։

Ադրբեջանի մայրաքաղաքում հրապարակված պաշտոնական հայտարարությունները կենտրոնացած էին էներգետիկ համագործակցության, տրանսպորտային և թվային կապերի, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։Արդյունքում «Ժողովուրդ»-ի բարձրացրած հինգ հարցերից որևէ մեկին կառավարությունը փաստացի չի տվել ուղիղ պատասխան՝ սահմանափակվելով արդեն իսկ հրապարակված տեղեկատվությամբ, թե վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է հարցը։ Իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինել. օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու հարցը, այո՛, վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և գործընթացը լայն թափով ընթանում է, իսկ գերիների հարցի մասին վաղուց բոլորը մոռացել են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»