Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանյան քաղաքական իրականությունը տարիներ շարունակ տառապել է միևնույն քրոնիկ հիվանդությամբ. կուսակցությունների ու դաշինքների գերակշիռ մասն ակտիվանում է բացառապես նախընտրական շրջանում, հեղեղում հանրությանը խոստումներով, իսկ քվեարկության հաջորդ օրվանից անհետանում։ Այս գործելաոճը տարիներ շարունակ խորացրել է անդունդը քաղաքացու և քաղաքական էլիտաների միջև՝ ծնելով համատարած անտարբերություն ու հիասթափություն։ Սակայն այսօր քաղաքական դաշտում ուրվագծվում է սկզբունքային և կարևոր քաղաքական մշակույթ։ Խոշոր ընդդիմադիր միավորները, չսահմանափակվելով միայն ստացած մանդատներով կամ երևանյան հայտարարություններով, ընտրություններից հետո վերադառնում են մարզեր, համայնքներ և շարունակում ուղիղ, կենդանի շփումը քաղաքացու հետ։


Սա քաղաքական պատասխանատվության դրսևորում է, երբ ընտրողի վստահությունը դիտարկվում է ոչ թե որպես ավարտված գործընթաց, այլ որպես հետագա գործնական աշխատանքի մեկնարկ։ Այս նոր ձևաչափի առանցքը ոչ թե նախընտրական քարոզչությունն է, այլ համայնքներում առկա խնդիրների իրական գույքագրումն ու համակարգումը։ Որպես այս քաղաքական մշակույթի գործնական օրինակ՝ կարելի է նշել Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մյուս ներկայացուցիչների վերջին շրջայցերը հանրապետության տարբեր համայնքներով։ Սա ցույց է տալիս, որ ընտրական փուլի ավարտից հետո ևս հնարավոր է պահպանել աշխատանքային դինամիկան։


Նմանատիպ հանդիպումները մարզերում կրում են գործնական բնույթ. տեղերում իրականացվում է խնդիրների քարտեզագրում՝ սկսած սոցիալական և ենթակառուցվածքային հարցերից մինչև տեղական ինքնակառավարման բացերը։ Սա առանց միջնորդների երկխոսություն է այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր հաղթահարում են տարատեսակ մարտահրավերներ, և հաշվետվողականության բարձրացում, որտեղ քաղաքական ուժը լսում է ժողովրդի ձայնը հենց տեղում։ Հետընտրական շրջանում այս քաղաքական մշակույթը կարող է քաղաքական դաշտում որակական փոփոխություններ բերել։


Երբ խոշոր քաղաքական միավորը չի կտրվում հողից և շարունակում է ակտիվ աշխատել մարզերում, դրանից շահում է ողջ քաղաքական համակարգը։ Մարդիկ տեսնում են, որ իրենց ձայնը պետք էր ոչ միայն քվեատուփի մոտ, և իրենց հույսերն ու անհանգստությունները շարունակում են մնալ քաղաքական օրակարգում։


Միևնույն ժամանակ, տեղերում հավաքագրված և համակարգված խնդիրները դառնում են իրական գործիք՝ առկա հիմնահարցերի հասցեագրման և հնարավոր լուծումներ որոնելու համար։ Սա նաև ստիպում է մյուս քաղաքական ուժերին դուրս գալ «կոմֆորտի գոտուց» և մտնել ակտիվ աշխատանքի մեջ՝ հասկանալով, որ «կաբինետային քաղաքականությունն» այլևս արդյունավետ չէ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»