Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ամեն օր նորից Հովիկիս անունը հնչում է շուրթերիցս, մեր տղաներն են մեզ ապրեցնում». Հովիկ Վերանյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում և տուն «վերադարձել» զոհվելուց իննսուն օր անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ ու խելոք, աննկարագրելի ու յուրահատուկ երեխա էր: Երբ ծնողական ժողով էի գնում, ուսուցիչներն ասում էին՝ այնքան տարբեր են Հովիկն ու եղբայրը: Նա Հովիկից երկու տարով է փոքր: Հովիկը հանգիստ էր, եղբայրը՝ մի քիչ չարաճճի:

Շատ խելացի էր, ամեն քայլն անելուց առաջ ծանր ու թեթև պետք է աներ: Այնքան հասուն էր, որ ինձ թվում էր, թե իմ կողքին արդեն տարիքով ավելի մեծ տղամարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Հովիկի մայրիկը: 

Հովիկը ծնվել է Սևան համայնքի Գագարին գյուղում: Մանկություն, պատանեկություն, դպրոցական տարիներ, ամեն ինչ կապված է Գագարինի հետ:

Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում՝ Ծրագրավորում մասնագիտացմամբ: Հովիկը դպրոցում սիրելի առարկաներ, որպես այդպիսին, չի ունեցել, բայց, ահա, տեխնիկական միջոցները նրա հետաքրքրության շրջանակում էին:

«Հեռախոսների ծրագրերից էր գլուխ հանում, նորոգում էր տեխնիկական միջոցներ, հեռուստացույց, հեռախոս: Համակարգիչները, տեխնիկան նրա տարերքն էին»,-նշում է մայրիկը: Վեց ամիս էր մնացել քոլեջն ավարտելուն, երբ Հովիկը զորակոչվեց պարտադիր զինծառայության:

«Իրեն ասացին, որ կարող է հետաձգել ծառայության մեկնելը, ավարտել ուսումը, նոր մեկնել բանակ: Բայց Հովիկս չուզեց»: Տղայի երազանքները, ցանկությունները կապված էին բարձրագույն կրթություն ստանալու հետ: «Ասում էր. «Մա՛մ ջան, քոլեջս կավարտեմ, Երևանում համալսարան կընդունվեմ, բոլորս կտեղափոխվենք քաղաք: Ես հեռակա բաժնում կսովորեմ, նաև կաշխատեմ, միասին կլինենք քաղաքում»:

Բայց պատերազմը թույլ չտվեց, որ տղաների երազանքները կատարվեն»: 2019 թ. դեկտեմբերի 16-ին Հովիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Մուղնիի ՀՕՊ զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և կրծքանշաններով:

Վեց ամիս անց տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ: «Ծառայում էր Զինավան գյուղում: Ցավոք, չտեսանք, թե որտեղ էր ծառայում, ինչպես: Կորոնավիրուսի շրջանն էր:

Իր մոտ գնալ չկարողացանք: Մուղնիում ծառայելու ժամանակ կարողացա իրեն մի քանի անգամ տեսնել»: 

Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի տրտնջացել ծառայությունից: «Երբ զանգահարում էր, ու իրեն հարցնում էինք, թե ինչպես է, միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ շատ լավ է, մեզ շատ լավ են վերաբերվում: Միայն նեղսրտում էր, որ չէր կարողանում արձակուրդ գալ, համավարակի շրջանն էր, արձակուրդներն արգելված էին»: 2020 թ.-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը:

Տիկին Հերմինեն նշում է՝ կարողացել են ամեն օր խոսել որդու հետ: «Երեխաներ կային, որ օրերով չէին զանգահարում տուն, բայց մեր դեպքում օր չի եղել, որ չխոսեինք Հովիկիս հետ:

Մինչև հոկտեմբերի 21-ն առավոտյան տասնմեկին քսան պակաս իր հետ կապ ենք ունեցել, այդ ժամանակ հայրիկի հետ է խոսել: Միշտ նույն խոսքն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է:

Եղբայրը հարցրել էր՝ Հովի՛կ ջան, ի՞նչ եք անում, ասել էր՝ բան չէ, Հայկո՛ ջան, ծիտ ենք խփում: Շատ հետո հասկացանք, թե ինչ նկատի ուներ: Իրեն ասում էինք՝ ի՞նչ ուղարկենք ձեզ համար, արձագանքում էր՝ ոչ մի բան, մա՛մ ջան, միևնույնն է, ուղարկեք էլ, չենք կարող վերցնել»:

 Մայրիկն ասում է՝ դեպքը եղել է հոկտեմբերի 21-ին ժամը երկուսից երկուս անց կեսի միջակայքում:

Այնքան հաճախ ենք ծնողներից այս ձևակերպումը լսում՝ «դեպքը եղել է», նրանցից շատերն այդպես էլ չեն արտաբերում զոհվել բառը: Կարծես այդ բառն արտաբերելով կրկին ինչ-որ կարևոր բան են կորցնելու: «Ինչպես մեզ պատմեցին, դեպքը եղել է Հադրութի Դրախտիկ գյուղում:

Տղաները տեղափոխվելիս են եղել այդ տարածքից: Թե ինչ է եղել, ինչպես, մինչև հիմա տեղյակ չենք: Մեզ որևէ բան չեն ասել»: Հադրութ, Արա լեռ և այլ թեժ կետեր:

Հովիկն ու զինակից ընկերները տեղափոխվում են պատերազմի օրերին մի կետից մյուսը: Տիկին Հերմինեն անգամ հիշում է՝ մի օր երբ հարցրել է, թե որտեղ են, որդին արձագանքել է՝ մա՛մ ջան, մենք էլ չգիտենք: Հովիկն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում, որի պաշտպանությունն էլ ստանձնել էր ընկերների հետ: Նա տուն է «վերադարձել» զոհվելուց իննսուն օր անց՝ 2021 թ.-ի հունվարին:

Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության միջոցով: Հետո պատմությունները կփաստեն, որ Հովիկը փրկել է վիրավոր ընկերներից մի քանիսին, օգնել դուրս գալ շրջափակումից։

Երկու անգամ ինքն է հայտնվել շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Պատմություններ, վստահաբար, էլի են եղել: Ապրելու ուժի մասին: «Հովիկս տան ավագն էր: Երկու եղբայր ուներ՝ Հայկն ու Վաչագանը, երբ զորակոչվեց բանակ: Իր զոհվելուց հետո ծնվեց փոքր տղաս՝ փոքր Հովիկս:

Ես չորս տղա ունեմ: Հենց իրենք են մեզ ապրեցնում, այն, որ ամեն օր նորից Հովիկիս անունը հնչում է շուրթերիցս: Շատ դժվար օրեր են, բառերով նկարագրելու չէ, բայց երեխաների շնորհիվ ուժ ենք գտնում ապրելու և մեր ընտանիքը ապրեցնելու:

Քիչ-քիչ փորձում եմ փոքր տղայիս հետ դպրոցական տարբեր միջոցառումների մասնակցել: Ի՞նչ մեղք ունեն մեր մյուս տղաները, որ նրանց զրկենք ինչ-որ բանից: Ատամները պետք է սեղմենք ու ապրենք նրանց համար»:

 Հ. Գ. - Հովիկ Վերանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գագարինի գերեզմանատանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ԱԺ նախագահը պետք է հավասարակշռված հոգեկերտվածք ունենա. Էդգար Ղազարյան
Թո’ղ հասկանան՝ սպառնո՞ւմ, թե նախազգուշացնում եմ. Գաբրիելյանը՝ ռազմաբազայի վճարը թանկացնելու մասին
Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` Գալյանին
ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր Խաչատրյան
Գանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան
Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան
Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ Ռոււբինյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
Իրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է
Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան
Կարևոր
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել
Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները

Լրացուցիչ նորություններ

...

«Հուսով եմ՝ Արմանին լավ կծեծեն». Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար

Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում

«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին ու վերջին անգամ խաղալ նույն թիմում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը

Սևիկյանը տեղափոխվել է իսպանական Սեգունդա

Կարսում MMA 16-ամյա մարտիկ Մհեր Ղարիբյանը զբաղեցրել է առաջին տեղը

Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին

«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC

Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

«Մոնակոն» խզել է պայմանագիրը Պոլ Պոգբայի հետ

«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահը