Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները կրկին հանրային քննարկման թեմա են դարձել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, որտեղ ներկայացել էր թանկարժեք հագուստով և զարդերով։Լուսանկարներում երևացող Max&Co բրենդի ծաղկային նախշերով կարդիգանի արժեքը, ըստ վաճառքի կայքերի, շուրջ 344 դոլար է։ Նույն ապրանքանիշի ջինսե կիսաշրջազգեստը վաճառվում է շուրջ 24 հազար ռուբլով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ 300 դոլարի սահմաններում է։Հագուստը լրացվում էր APM Monaco բրենդի զարդերով։

Վզնոցի արժեքը գնահատվում է մոտ 333 դոլար, իսկ ականջօղերինը՝ 185 եվրո։Այսինքն՝ միայն հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի և զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1100-1200 դոլարը՝ առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի և մյուս աքսեսուարների։

Սա, սակայն, առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները հանրային քննարկման թեմա են դառնում։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր նախարարի մեկ այլ հրապարակային կերպար, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 2,2 մլն դրամ։
Այդ լուքում ներառված էին շուրջ 3132 դոլար արժողությամբ պայուսակ, մոտ 180 հազար դրամ արժողությամբ գոտի, շուրջ 600 հազար դրամ գնահատվող վագրային նախշերով կոշիկներ, ինչպես նաև կոստյում՝ 106 հազար դրամ արժողությամբ։

Իսկ օրեր առաջ նոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանը կրել էր իտալական PINKO բրենդի Grottaglie Gilet մոդելը, որի արժեքը շուրջ 305 դոլար է։Իհարկե, յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ նախարարը, իրավունք ունի հագնվել այնպես, ինչպես ցանկանում է և ինչպես թույլ են տալիս իր հնարավորությունները։

Սակայն խնդիրն այստեղ քաղաքական և բարոյական ուղերձն է, որը նման պատկերները փոխանցում են հասարակությանը։Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21.7 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ մեր երկրում թերսնված բնակչության թիվը հասնում է շուրջ 560 հազարի։

Միևնույն ժամանակ, առողջապահական համակարգում շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Քաղաքացիները դժգոհում են դեղերի գներից, բուժօգնության հերթերից, մարզերում մասնագետների պակասից և առողջապահական ծառայությունների հասանելիությունից։
Եվ հենց այդ ֆոնին է, որ պաշտոնյաների ցուցադրական շքեղությունը դառնում է ոչ թե նորաձևության, այլ քաղաքական պատասխանատվության և հանրային զգայունության հարց։

Ավելին՝ այն դառնում է խորհրդանշական պատկեր այն բևեռացման, որը տարիների ընթացքում ձևավորվել է իշխանության բարձրագույն օղակների և հասարակության սոցիալապես խոցելի շերտերի միջև։
Մի կողմում հարյուրավոր և հազարավոր դոլարների արժողությամբ զարդերն ու բրենդային հագուստն են, մյուս կողմում՝ հազարավոր ընտանիքներ, որոնք ամեն ամիս հաշվարկում են, թե ինչպես վճարեն դեղերի, սննդի և բուժման համար։

Այդ հակադրությունն է, որ այսօր ավելի բարձր է խոսում, քան ցանկացած նախընտրական ելույթ»։

Լրահոս

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում
Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն