Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու միջազգային շատ հարցերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում. Արմեն Այվազյան


Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու միջազգային շատ հարցերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Ընտրություններից մի քանի օր առաջ նա խոստացավ պաշտպանել հայերին Ադրբեջանի ոտնձգություններից։ Սակայն ընտրվելուց հետո Թրամփը, ըստ ամենայնի, կմոռանա իր այս խոստումը, ինչպես և նախկինում արել են ԱՄՆ մյուս նախագահները։ Աստված տա՝ սխալված լինեմ։

 Հայաստանի վրա ուժգնորեն և անմիջականորեն անդրադառնալու են նաև Թրամփի քայլերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների վերաբերյալ։ Արդյո՞ք նա իսկապես կպակասեցնի Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական օգնությունը ու դրանով կնպաստի ռուս-ուկրաինական պատերազմի ընդհատմանը։

Թե ինչպիսի՞ խաղաղություն է ընդունելի լինելու ԱՄՆ-ի համար Ուկրաինայում՝ ակնարկել է նրա փոխնախագահ Վենսը։ Ըստ նրա՝ պատերազմը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ այս պահին անցնում է ճակատային գիծը, ապա սկսվեն բանակցություններ։ Սա՞ է Թրամփի խաղաղության ծրագիրը, թե մեկ այլ սցենար։ Թրամփն ինքը բավականին աղոտ է արտահայտվել այս հարցի մասին։

Բայց, թվում է, թե Ուկրաինան Թրամփի օրոք, այնուամենայնիվ, զրկվելու է այն ահռելի աջակցությունից, որը ստանում էր Բայդենի վարչակազմից (մինչև այսօր՝ շուրջ 66 միլիարդ դոլարի ռազմական օգնություն)։ Ի՞նչ է անելու Թրամփը Գազայում ընթացող պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ։

Աջակցելու՞ է Իսրայելին ու կանաչ լույս վառելու Նեթանյահուի հետագա ոճրագործությունների առջև, որոնք անխուսափելիորեն բերելու են Իրանի հետ մեծ պատերազմին, այն է՝ ամբողջ Մերձավոր Արևելքի պայթյունին, Պարսից ծոցից նաֆթային հոսքերի կանգին ու, ըստ այդմ, համաշխարհային տնտեսական խոշորագույն ճգնաժամին։ Թրամփի վերջին հայտարարությունները (մասնավորապես՝ Թեհրան այցելելու իր ցանկության մասին), կարծես, հույս են տալիս, որ փորձելու է կանխել նման ողբերգական զարգացումները։

Բայց, մյուս կողմից, Թրամփը միշտ եղել է շատ ավելի իսրայելամետ, քան Բայդենն ու Օբաման։ Իրավիճակն այս հարցում բավականին անպարզ է։ Կարելի է միայն ենթադրել, որ Թրամփին բոլորովին ձեռնտու չի լինելու իր նախագահության սկզբից ի վեր գործ ունենալ մերձավորարևելյան մեծ պատերազմի ու ֆինանսատնտեսական վայրիվերումների հետ։
Նա ցանկանում է կենտրոնանալ առավելապես ԱՄՆ ներքին ծանր խնդիրների լուծման վրա։ Հետևաբար, առավել հավանական է, որ Թրամփը կփորձի զսպել Իսրայելին ու գործնականորեն նպաստել Գազայում և Լիբանանում զինադադար կնքելուն։Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և Չինաստանի նկատմամբ Թրամփի որդեգրելիք քաղաքականությունը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Նա ՆԱՏՕ-ից դուրս չի բերի ԱՄՆ-ն, ինչպես վախեցնում էին որոշ եվրոպացի վերլուծաբաններ, բայց, ըստ երևույթին, կպարտադրի Եվրոպային ավելի շատ միջոցներ ծախսել իր սեփական անվտանգության վրա՝ դրանով իսկ թեթևացնելով ԱՄՆ ռազմական ծախսերը։Հետաքրքիր է նաև, թե ինպիսին է լինելու ԱՄՆ միլիոնավոր ներգաղթյալների նկատմամբ Թրամփի քաղաքականությունը։ Նա խոստացել է այդ մարդկանց զանգվածաբար արտաքսել։

Որքանի՞ն կարտաքսի։Դրական զարգացումներից է լինելու ավանդական ընտանեկան արժեքների նկատմամբ Թրամփի հստակ դիրքորոշումը։ Բայց որքանո՞վ նա կհաջողի գլոբալիստական կարծրացած համակարգի դեմ այս կենաց և մահու պայքարում՝ դարձյալ անհայտ է։ Կարճ ասած՝ կապրենք, կտեսնենք։

Բոլոր պարագաներում Հայաստանը Թրամփի հետ մեծ հույսեր չպետք է կապի։ Նա Հայաստանին կարող էր օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ գործող նախագահ էր, բայց, ցավոք, մատը մատին չխփեց։ Մեր անվտանգության ապահովումը մեր խնդիրն է։  

Լրահոս

Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում
Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին
Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Շտապ
Թեհրանում կրկին պայթյուններ են որոտացել
Կարևոր
Երեկ սպանված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր (Լուսանկար)
Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի
Կարևոր
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը
Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել
Շտապ
Մեր nւժերը այժմ ինտենսիվ հшրվածներ են հասցնում Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու
Կարևոր
Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Շտապ
ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը
Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու․ Վուչիչ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
Մահմուդ Ահմադինեժադը, ենթադրաբար, սպանվել է․ ILNA
ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան