Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։2025 թվականին զինված ուժերում և զորամասերում արձանագրվել է 2248 դեպք՝ նախորդ տարվա 2093-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4 տոկոսով։Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։
Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8 տոկոսով կտրուկ աճ՝ փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է՝ 1331-ից դառնալով 1221, դա իրավիճակը դրական ներկայացնելու հիմք չի տալիս։ Այո, նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ 217-ից հասնելով 143-ի, բայց միաժամանակ պահպանվում է բարձր քրեական ֆոնը, իսկ մի շարք ուղղություններով վիճակը նույնիսկ վատթարացել է։Մասնավորապես, աճել են զինվորական ենթակայության և կանոնակարգային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ հասնելով 351 դեպքի։ Զգալի աճ կա նաև ռազմական գույքի օգտագործման և պահպանման կանոնների խախտումների մասով՝ 47 տոկոս։ Իսկ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները աճել են գրեթե պայթյունավտանգ տեմպով՝ 164-ից հասնելով 235-ի, այսինքն՝ 43.3 տոկոսով։ Առանձին մտահոգություն է առաջացնում բացահայտման մակարդակի անկումը։ 2025 թվականին արձանագրված 1221 հանցագործությունից 100-ի դեպքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել։ Արդյունքում բացահայտման մակարդակը նվազել է՝ 93.6 տոկոսից հասնելով 91.8 տոկոսի։Կարգապահական ճգնաժամի մասին խոսում են նաև ծառայությունից խուսափելու տվյալները։

Թեև պարտադիր ծառայությունից խուսափելու դեպքերը նվազել են՝ կազմելով 1164, փոխարենը վարժական հավաքներից խուսափելու դեպքերը կտրուկ աճել են՝ հասնելով 532-ի, ինչը 75.6 տոկոսի աճ է։Միակ հարաբերականորեն դրական ցուցանիշը մահվան դեպքերի նվազումն է։ 2025 թվականին ծառայության հետ կապված գրանցվել է 9 մահ, մինչդեռ 2024-ին այդ թիվը 27 էր։ Սակայն նույնիսկ այստեղ պատկերը հեռու է հանգստացնող լինելուց․ արձանագրվել են ինքնասպանության հասցնելու, պաշտոնեական անփութության, բժշկական սխալի, հիվանդության և անգամ կայծակի հարվածի հետևանքով մահեր։Տարվա ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 375 զինծառայող, որոնցից 44-ը՝ ծանր։Կոռուպցիոն դաշտում ևս հակասական պատկեր է։ Թեև քննված վարույթների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 214-ից հասնելով 200-ի, դրանցով արձանագրված վնասը գրեթե հնգապատկվել է՝ 35.7 միլիոն դրամից հասնելով 175 միլիոնի։Ընդհանուր առմամբ ավարտվել է 3818 քրեական վարույթ։ Դրանցից 943-ը՝ 1070 անձի վերաբերյալ, ուղարկվել են դատարան, իսկ 2875 վարույթ կարճվել է, որոնց զգալի մասը՝ ռեաբիլիտացնող հիմքերով։Դատարաններում ևս պատկերը միանշանակ չէ։ Թեև 708 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, միաժամանակ 43 գործով 49 անձ արդարացվել է, և սա նախորդ տարվա համեմատ աճ է։Պետությանը պատճառված վնասը կազմել է 411.7 միլիոն դրամ, որից մինչդատական փուլում վերականգնվել է միայն մոտ 108.7 միլիոնը։ Իսկ պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրված վնասը գերազանցել է 1.43 միլիարդ դրամը։Ամփոփ պատկերը կոշտ է․ մահվան դեպքերի և ծանր հանցագործությունների նվազումը չի կարող ծածկել հիմնական իրողությունը։ Զինված ուժերում պատահարները կտրուկ աճում են, կարգապահական խախտումները խորանում են, որոշ հանցատեսակներ ընդլայնվում են, իսկ համակարգային խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Սա արդեն պարզապես վիճակագրություն չէ, այլ անվտանգության համակարգի ներսում հնչող լուրջ ահազանգ»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»