Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում դպրոցի վրա հարձակման հետևանքով հինգ մարդ, այդ թվում՝ չորս աշակերտ, դանակահարվել է, հաղորդում է ABC-ի տարածաշրջանային մասնաճյուղը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայությունները հոսպիտալացրել են չորս աշակերտի և անվտանգության աշխատակցի։
Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է և նույնպես հոսպիտալացվել։ Ոստիկանությունը հայտնում է, որ նա աշակերտներից մեկն է։








