Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքեր են գալու, ինչ օրակարգ կա և ով է վճարում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ծախսերը. «Ժողովուրդ»


Ժողովուրդը գրում է.

2026 թվականի մայիսի 4-ին Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի՝ EPC-ի 8-րդ գագաթնաժողովը։ Այն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Ըստ բաց, նախնական տվյալների, ՀՀ պետբյուջեից 3.5 մլն դոլար կծախսվի:Ժողովուրդ օրաթերթը Գագաթնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ մայիսի 4-ի միջոցառումը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Եվրոպական քաղաքական համայնքը ձևաչափ է, որի նպատակն է եվրոպական մայրցամաքի երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացումը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում նշվում է, որ EPC-ի նպատակներից են նաև Եվրոպայի անվտանգության, կայունության և բարեկեցության ամրապնդումը։Ովքեր են մասնակցելուՊաշտոնական տվյալներով՝ Երևանում կայանալիք 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 48 պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Հրավիրվածների ցանկում են ԵՄ 27 անդամ պետությունները, ինչպես նաև Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը։Առանձին ուշագրավ է Կանադայի մասնակցությունը․ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հրավիրվել է որպես հյուր, և Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սա առաջին դեպքն է, երբ ոչ եվրոպական երկիր է մասնակցում EPC գագաթնաժողովին։ԵՄ կողմից Երևանում են լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը․ նրանք մայիսի 4-ին կմասնակցեն EPC հանդիպմանը, իսկ մայիսի 4-5-ին՝ Երևանում անցկացվող Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Թուրքական կողմի մասով հրապարակվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հրավիրվել է Երևանում կայանալիք հանդիպմանը։Ինչ օրակարգ է նախատեսվածՊաշտոնական օրակարգային շեշտադրումները երեք հիմնական ուղղությամբ են՝ ժողովրդավարական դիմակայունություն, կապակցվածություն, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգություն։ Եվրոպական խորհրդի էջում նշվում է, որ խորքային աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առաջնորդները քննարկելու են, թե ինչպես ավելի սերտ համագործակցել և համակարգել գործողությունները։Նախատեսված ծրագիրը հետևյալն է՝ մայիսի 3-ի երեկոյան Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջնորդների ընթրիք, իսկ մայիսի 4-ին՝ ժամանումներ, բացման արարողություն, ընտանեկան լուսանկար, բացման լիագումար նիստ, ոչ պաշտոնական ճաշ, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, կլոր սեղաններ, փակման լիագումար նիստ և մամուլի հայտարարություններ։
Գագաթնաժողովը նաև նախորդելու է Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովին, որը ևս անցկացվելու է Երևանում՝ մայիսի 4-5-ին։ Այդ հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ ԵՄ-ն՝ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։  Ինչու է այս գագաթնաժողովը կարևոր Հայաստանի համար Երևանում նման ձևաչափի անցկացումը Հայաստանի համար ունի ոչ միայն արարողակարգային, այլև քաղաքական նշանակություն։ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին կազմակերպչական հարցերի քննարկման ժամանակ նշել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովը լայնամասշտաբ միջոցառում է և մեծ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար։

Հայաստանի տեսանկյունից սա նաև հնարավորություն է մեկ հարթակում ընդունելու եվրոպական և հարևան երկրների ղեկավարներին՝ հատկապես այն ֆոնին, երբ օրակարգում են տարածաշրջանային անվտանգությունը, Հայաստան-Ադրբեջան գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, էներգետիկ և տնտեսական կապերը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների հարցը։ Ծախսերն ով է հոգում Հրապարակված տվյալներով՝ գագաթնաժողովի կազմակերպման հիմնական ծախսերը հոգում է Հայաստանի պետական բյուջեն։ 2025 թվականի հոկտեմբերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ 2026 թվականի պետական բյուջեով Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար նախատեսվում է 1 մլրդ դրամ։

Բացի այդ, 2026 թվականի մարտի 19-ին կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին՝ գագաթնաժողովի պատշաճ անցկացման համար անհրաժեշտ հրատապ աշխատանքների նպատակով։

Ընդհանուր հաշվով, առկա բաց տվյալներով, եվրոպացի հյուրերին ՀՀում 2-3 օր հյուրընկալելու համար մոտ 3.5 մլն դոլար կծախսվի:
Կառավարության և վարչապետի աշխատակազմի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել ենթակառուցվածքների, տեխնիկական հագեցման, լոգիստիկ հասանելիության և միջոցառման վայրի նախապատրաստման ուղղություններով։Սակայն մասնակից երկրների պատվիրակությունների ճանապարհածախսի, անվտանգության կամ առանձին ներքին ծախսերի ամբողջական բացվածք պաշտոնական հրապարակումներում այս պահին ամբողջությամբ ներկայացված չէ։

Լրահոս

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար