Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԷՑ-ի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։Միջազգային փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն սցենարը, որի համաձայն Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանի դեմ կոշտ գործողություններով՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։

Սա առանձնահատուկ զգայուն հարց է Հայաստանի համար, քանի որ երկրի էներգահամակարգը տեխնիկապես փոխկապակցված է Իրանի հետ։Սինխրոն համակարգ՝ ռիսկերով և վերահսկմամբՆախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։ Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։ Ինչպես նշում են նախարարությունից․

«Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում հնարավոր լայնածավալ վթարների ժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ռիսկերի ազդեցության գնահատում իրականացվել է»։Վթարային սցենարներ և հակազդման միջոցներՊատասխանատու մարմինները չեն բացառում, որ միջհամակարգային կապի խափանման դեպքում կարող են առաջանալ «հաճախականության տատանումներ և էներգահամակարգերի առանձնացում»։ Սակայն, ըստ նախարարության, նման սցենարների համար նախապես մշակված են գործողությունների ծրագրեր։Մասնավորապես նշվում է․

«Համակարգի օպերատորի կողմից մշակված են և կիրառվում են համապատասխան հրահանգներ, ինչպես նաև ներդրված է համակարգային հակավթարային ավտոմատիկա, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը և ինքնուրույն կարգավորել հաճախականությունը»։Բացի այդ, նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ համակարգի ճկունությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։ԱԷԿ-ի կանգ՝ լրացուցիչ մարտահրավե՞րՌիսկերի քննարկումը համընկնում է նաև մեկ այլ կարևոր գործոնի հետ՝ Հայկական ատոմակայանի պլանային կանգը։ Նախարարությունը հաստատում է, որ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլի 1-ից՝ մոտ 5 ամիս ժամկետով, և ընդգծում, որ գործընթացը նախապես պլանավորված է։«Կանգը իրականացվել է սահմանված ընթացակարգով՝ համաձայն 2026թ. էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքի»,— նշվում է պատասխանում։Փոխարենը, համակարգի կայունությունը ապահովելու համար գործարկվում են պահուստային հզորություններ։ Մասնավորապես՝• 467 ՄՎտ հզորությամբ «Հրազդան-5» էներգաբլոկ,• 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «ՀրազՋԷԿ»-ի երկու բլոկներ։Նախարարության գնահատմամբ՝ այս ռեսուրսները «լիովին ապահովում են էներգահամակարգի հուսալիության պատշաճ մակարդակը»։Ի՞նչ է կատարվում Հորմուզում հիմա2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Եթե մինչ տարածաշրջանային ռազմական գործողությունները օրական միջինը 125–140 նավ էր անցնում նեղուցով, ապա վերջին տվյալներով այդ թիվը նվազել է մինչև մի քանի նավ օրական։

Նավարկությունը հիմնականում իրականացվում է Իրանի տարածքային ջրերով, իսկ երթուղիների անորոշությունը բարձր է։ Չնայած ԱՄՆ–Իրան հրադադարի փաստին, լիարժեք համաձայնության բացակայությունը պահպանում է ռիսկերի բարձր մակարդակ։ Քննարկվում է նաև Իրանի կողմից նեղուցով անցման վճարային համակարգ ներդնելու գաղափարը, ինչը կարող է հավելյալ բարդություններ ստեղծել միջազգային առևտրի համար։
ԱրդյունքումՀայաստանի էներգահամակարգը շարունակում է գործել փոխկապակցված տարածաշրջանային միջավայրում, որտեղ արտաքին ռիսկերը չեն կարող ամբողջությամբ մեկուսացվել։ Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ իրականացվել են ռիսկերի գնահատումներ և առկա են հակաճգնաժամային մեխանիզմներ, միաժամանակ ակնհայտ է, որ համակարգը որոշակի կախվածություն ունի արտաքին գործոններից՝ հատկապես Իրանի էներգահամակարգից։Ատոմակայանի ժամանակավոր կանգը և տարածաշրջանային լարվածությունը համադրելով՝ առաջիկա ամիսները կարող են դառնալ լուրջ փորձություն էներգետիկ կառավարման համակարգի համար։

Իսկ դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունից, այլև օպերատիվ կառավարման և ճկուն արձագանքման կարողությունից։Կարճ ասած՝ շարունակում ենք մնալ մազից կախված վիճակում, քանի որ Իրանից էներգետիկ կախվածության այլընտրանքային ծրագիրը Լոռու մարզով այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը, ըստ մասնագիտական գնահատականների, շարունակում է սինխրոնացված մնալ Իրանի հետ»։

Լրահոս

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար