Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված այն դրույթի իրականացումը, որով խոստացվել էր քայլեր ձեռնարկել «Made in Armenia» բրենդի կայացման, միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել, արդյոք մշակվել է պաշտոնական հայեցակարգ, ռազմավարություն, տարբերանշան կամ բրենդբուք, որքան ֆինանսավորում է հատկացվել, ինչ պայմանագրեր են կնքվել և ինչ չափելի արդյունքներ են արձանագրվել։

Նախարարության պատասխանից, սակայն, պարզվում է, որ կառավարության ծրագրով ամրագրված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ համակարգային և հստակ ֆինանսավորված ծրագիր փաստացի չի իրականացվել։Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են․«Ի պատասխան՝ 2026 թվականի ապրիլի 14-ի Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ «Made in Armenia» բրենդի կայացման նպատակով 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսված էր իրականացնել համապատասխան միջոցառում, որը հետագայում նախարարության կողմից չեղարկվել է, և տվյալ շրջանակում պայմանագիր չի կնքվել ու պետական բյուջեի միջոցներով ծրագրային վճարում չի կատարվել»։Այսինքն՝ նախարարությունը փաստացի արձանագրում է, որ «Made in Armenia» բրենդի կայացման համար նախատեսված միջոցառումը չեղարկվել է, պայմանագիր չի կնքվել, պետական բյուջեից ծրագրային վճարում չի կատարվել։

Միաժամանակ նախարարությունը տեղեկացրել է, որ 2021 թվականին նախաձեռնության շրջանակում կատարվել են միայն սահմանափակ աշխատանքներ։«Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախաձեռնության շրջանակում 2021 թվականին իրականացվել են սահմանափակ՝ հանրային իրազեկման, տեղեկատվական և կազմակերպչական բնույթի աշխատանքներ։

Վերոնշյալ նպատակով «Մարօգ մարքեթինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է 558,420 դրամի ծախս»,– նշել են նախարարությունից։Այս պատասխանը ուշագրավ է այն առումով, որ կառավարության ծրագրում խոսքը եղել է ոչ թե մեկանգամյա իրազեկման կամ կազմակերպչական աշխատանքների, այլ «Made in Armenia» բրենդի կայացման մասին։ Մինչդեռ նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2021 թվականից մինչ օրս այս ուղղությամբ հստակ պետական ռազմավարության, հաստատված հայեցակարգի, առանձին բրենդային քաղաքականության կամ չափելի արդյունքների մասին տվյալ չի ներկայացվել։Նախարարությունն իր պատասխանում նաև նշել է, որ միջազգային ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում 2021-2025 թվականներին հայկական տեքստիլ արդյունաբերության ոլորտի ընկերությունները ազգային տաղավարի ձևաչափով մասնակցել են A+A՝ Գերմանիայում, Texworld և Who’s Next՝ Ֆրանսիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին։ Ըստ նախարարության՝ այդ մասնակցությունը միտված է եղել հայկական բրենդների ճանաչելիության բարձրացմանը, արտահանման խթանմանը, միջազգային գնորդների հետ ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելուն։

Նշվել է նաև, որ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ մշակվել են ցուցահանդեսների մասնակցության ուղեցույց և միասնական հայկական տաղավարի բրենդբուք, որոնք արդեն կիրառվում են։Սակայն այստեղ ևս էական հարց է առաջանում․ ցուցահանդեսներին մասնակցությունը և միասնական տաղավարի բրենդբուքը որքանո՞վ են համարժեք կառավարության ծրագրով նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացմանը։ Նախարարության պատասխանում բացակայում են այն հիմնական տվյալները, որոնք թույլ կտային գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ քանի արտադրող է ընդգրկվել, ինչ շուկաներ են բացվել, ինչ պայմանագրեր են կնքվել, արտահանման ինչ աճ է գրանցվել, կամ ինչ չափելի ազդեցություն է ունեցել այս ամենը հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության վրա։Ավելին՝ նախարարության պատասխանից ստացվում է, որ «Made in Armenia»-ն, որպես համապետական բրենդային քաղաքականություն, ոչ թե կայացվել է, այլ մնացել է մասնակի, հատվածական գործողությունների մակարդակում։ Մի կողմից կառավարությունը ծրագրով խոստացել է հայկական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու քաղաքականություն, մյուս կողմից նախարարությունը խոսում է չեղարկված միջոցառման, չկնքված պայմանագրի և ընդամենը 558,420 դրամի ծախսի մասին։ԵզրահանգումՓաստացի, «Made in Armenia» բրենդի կայացման մասին կառավարության ծրագրային դրույթը առնվազն այս պահի դրությամբ չի ստացել այնպիսի համակարգային իրականացում, որը հնարավոր կլիներ ներկայացնել որպես լիարժեք պետական քաղաքականություն։

Նախարարության պատասխանը չի պարունակում հաստատված ռազմավարության, ամբողջական հայեցակարգի, առանձին ֆինանսավորման, մրցույթների, պայմանագրերի և չափելի արդյունքների ամբողջական պատկեր։Այլ կերպ ասած՝ կառավարության ծրագրում ամրագրված խոստումը մնացել է մեծ ձևակերպման մակարդակում, իսկ գործնականում ներկայացվում են սահմանափակ կազմակերպչական աշխատանքներ և միջազգային ցուցահանդեսների մասնակցություն։ Սա ավելի շատ ձախողում է, քան «Made in Armenia» ազգային բրենդի կայացման հետևողական և չափելի պետական ծրագիր»։

Լրահոս

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար