Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի վերջին տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա։Էդվարդ Ասրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին՝ Արցախի Ազոխ գյուղում։ 1994 թվականից սկսել է ծառայել զինված ուժերում և մինչև 2021 թվականը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ աստիճանաբար առաջխաղացում ունենալով համակարգում։

2015-2017 թվականներին եղել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալ, ապա ֆակուլտետի պետ։ 2017-2019 թվականներին զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։

2020 թվականի հոկտեմբերի 30-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2022 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ 2023 թվականի հուլիսի 3-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։Ինչ վերաբերում է գույքային և ֆինանսական տվյալներին, ապա «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ասրյանի հայտարարագրերում տարիների ընթացքում արձանագրվել է որոշակի աճ։ 2021 թվականին, երբ նա դադարեցրել է նախորդ պաշտոնը, նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,016,975 դրամ, կանխիկ դրամը՝ 710,528 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3,606,591 դրամ։2022 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 28,500,000 դրամ արժողությամբ։ Նույն տարվա վերջում նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,300,000 դրամ, կանխիկ դրամը՝ 3,000,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 11,589,764 դրամ։ Միաժամանակ ձևավորվել է նաև վարկային պարտավորություն՝ 22,938,888 դրամ։2023 թվականին Ասրյանի բանկային հաշիվներում արդեն առկա է եղել 3,000,000 դրամ, կանխիկ դրամը կազմել է 3,500,000 դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած տարեկան եկամուտը՝ 14,450,760 դրամ։ Վարկային պարտավորությունը նույն տարվա ավարտին կազմել է 20,470,000 դրամ՝ կապված բնակարանի ձեռքբերման հետ։2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա շարունակում է ունենալ նույն բնակարանը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, որը գրանցվել է 2022 թվականի հուլիսի 25-ին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարվել։ Բանկային հաշիվների մնացորդը աճել է՝ կազմելով 4,585,220 դրամ, կանխիկ դրամը՝ 4,500,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 24,335,240 դրամ։ Միաժամանակ վարկի մնացորդը նվազել է և կազմել 19,898,659 դրամ։Այսպիսով, ուսումնասիրված տվյալները ցույց են տալիս, որ Էդվարդ Ասրյանի եկամուտները տարիների ընթացքում աճել են, ավելացել են նաև դրամական միջոցները, մինչդեռ վարկային պարտավորությունը աստիճանաբար նվազել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար