Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար


Նոր դեսպանության բացումը միշտ ուրախալի է, քանի որ, նախևառաջ, այն վայր է, որն իրականացնում է կարևոր դիվանագիտական առաքելություններ՝ ներկայացնում պետությունը, պաշտպանում նրա քաղաքացիներին, երկխոսում ընդունող երկրի հետ, զարգացնում հարաբերությունները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Սակայն դեսպանությունը դրանից շատ ավելին է․ այն կամուրջ է, կամուրջ երկու ազգերի, տարբեր հավաքական պատկերացումներով ձևավորված երկու ժողովուրդների միջև։ Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով, որտեղ կիսում ենք սեփական մշակույթն ու բացահայտում միմյանց մշակույթները։ Մի խոսքով՝ մի վայր, որտեղ միմյանց հասկանում են: Եվ տեսնելով ձեզ այս երեկո այստեղ հավաքված՝ այսքան բազմամարդ, ես վստահ եմ, որ դեսպանությունը, որը մենք միասին բացում ենք, կլինի Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումների կենսունակ և արգասաբեր կենտրոն։ Այդ մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:«Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրներն ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա:Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին։ Ֆրանսիան ողջունում է խաղաղությանն ուղղված այս հանձնառությունը, այնինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ժողովուրդները շարունակում են զգալ իրենց կողմից չընտրված պատերազմների արհավիրքները։Հայաստանի այսքան շատ ֆրանսիացի բարեկամների ներկայությունն այսօր վկայում է մեր երկու ժողովուրդներին միավորող կապերի յուրահատուկ ուժի մասին։Ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրվանից մի քանի օր անց, Ֆրանսիան հիշում է յուրաքանչյուր զոհին և հարգում նրանց հիշատակը: Այս ողբերգությունը պատկանում է ոչ միայն հայոց պատմությանը, այլև համամարդկային խղճին։ 1915 թվականին ֆրանսիացի ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հրամայեց փրկել Մուսա լեռան պաշարման մեջ գտնվող 4000 հայերի։ Նա նրանց նավերով անվտանգ տեղափոխեց դեպի Եգիպտոս, և այդ քայլը մինչ օրս մնում է Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի պատմության ամենալուսավոր դրվագներից մեկը: Այն մեզ պարտավորեցնում է։Ֆրանսիան նաև գիտի, թե ինչ է պարտական հայկական քաջությանը՝ Միսաք և Մելինե Մանուշյաններին՝ դիմադրության կարևոր գործիչներին, ովքեր այժմ հանգչում են Պանթեոնում։ Լինելով ֆրանսիացի՝ թափված արյան իրավունքով՝ նրանք ընտրեցին ազատությունը։ Ինչպես երեկ, այսօր էլ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին, և այդ կապն անխզելի է։ Այս նոր դեսպանության միջոցով Հայաստանը հաստատվում է մի վայրում, որը կրում է ֆրանսիական պատմության մի մասնիկը։Նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենն ավելի քան 60 տարի ապրել է այս պատերի ներսում և այս այգում։ Նա մեր երկրի եվրոպական արմատավորման հիմնական դեմքերից է։ Նա հավատում էր բաց, պահանջկոտ և իր արժեքներին հավատարիմ Եվրոպային. մի Եվրոպայի, որը թիկունք չի դարձնում իր հարևաններին, այլ մեկնում է նրանց իր ձեռքը։ 2026 թվականը նշանավորվում է նրա ծննդյան հարյուրամյակով, և ես ուրախ եմ այս երեկո, նրա ընտանիքի ներկայությամբ, հարգանքի տուրք մատուցել այն մեծ նախագահին և մեծ եվրոպացուն, ինչպիսին նա էր։Թո՛ղ այս տունն ու այգին, որոնք պատկանում էին նրան, այսօր դառնան Հայաստանի օջախը Ֆրանսիայում: Թո՛ղ դրանք լինեն կյանքի, արարման և հանդիպումների վայր: Թո՛ղ այստեղ՝ Փարիզում, այն լինի Հայաստանի կենդանի մի մասնիկը, իսկ Հայաստանի համար՝ դեպի Ֆրանսիա որպես լայն բացված մի պատուհան։Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ Հայաստանը և կեցցե՜ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- նշել է նա:

Լրահոս

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար