Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը։
Հեռարձակողի տվյալներով՝ բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ Պետդեպարտամենտում, որտեղ երկու կողմերն էլ ներկայացված կլինեն Վաշինգտոնում դեսպանների մակարդակով։
43 տարվա ընթացքում Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 14-ին՝ ԱՄՆ-ում։








