Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիան, որին մասնակցել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Մարդիկ եկել էին ազգային դրոշներով ու պաստառներով, հնչում էին միասնության, համերաշխության և Հայ առաքելական եկեղեցուն սատարելու կարգախոսներ։


Մասնակիցները շեշտում էին, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի շարունակում է մնալ հոգևոր հենասյուն և ազգային ինքնության խորհրդանիշ։ Ելույթներում հնչում էր այն միտքը, որ հենց Եկեղեցին է օգնել ժողովրդին հաղթահարել պատերազմները, փորձություններն ու ողբերգությունները, ներառյալ Ցեղասպանությունը, և այսօր կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։


Հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել հոգևորականների և հասարակական գործիչների ձերբակալությունների ու կալանավորումների կապակցությամբ, որոնց թվում են Հայ առաքելական եկեղեցու սրբազաններ Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը, Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանը։


Հանրահավաքի մասնակիցների պահանջների թվում են ձերբակալվածների ազատ արձակումը, ծխականների նկատմամբ ճնշումների դադարեցումը, քաղաքական հետապնդումներից հրաժարումը և ապագա ընտրությունների համար թափանցիկ պայմանների ապահովումը։ Ակցիայի առանցքային բանախոսներից մեկը հասարակական գործիչ Միկա Բադալյանն էր։ Իր ելույթում նա նշել է. «Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու աջակցությանն ուղղված մեր ստորագրահավաքի նախաձեռնությունը երկուսուկես շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունն ակտիվորեն արտահայտում է իր դիրքորոշումը»։


Նա ընդգծել է, որ ստորագրահավաքն իրականացվում է Armspyurk.com կայքում, որտեղ ամեն օր գրանցվում է պետիցիայի մասնակիցների թվի աճ։ Ելույթ ունեցողների թվում էին նաև հոգևորականության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լևոն Մուկանյանը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և տեր Գևորգ Վարդանյանը։


Նրանք խոսել են Էջմիածնի՝ որպես հոգևոր կենտրոնի և հայ ժողովրդի համախմբման խորհրդանիշի նշանակության մասին։ Կազմակերպիչները շեշտել են, որ մոսկովյան ակցիան ավելի լայնարձակ արշավի մի մասն է, որն ուղղված է Սփյուռքի մոբիլիզացմանը և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելուն։ Ստորագրահավաքը շարունակվում է, իսկ նմանատիպ միջոցառումները, նրանց խոսքով, կրելու են շարունակական բնույթ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում