Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ

Իր իշխանության 8 տարվա ընթացքում մի քանի անգամ պատերազմ ու ռազմական գործողություններ բերած Նիկոլ Փաշինյանը նախօրեին սպառնաց ժողովրդին՝ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին մեծ պատերազմ կլինի։


2018-ին էլ ասում էր` կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Չնայած որեւէ փաստարկ չնշեց, թե ինչու է պատերազմ կանխատեսում, միայն ասաց, թե ընդդիմադիր ուժերը «հանդես են գալիս խաղաղության ռեւիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ», կարելի է կարծել, որ պայմանավորվել է Ալիեւի հետ։


Ստացվում է՝ մի կողմից շուրջօրյա ռեժիմով այլոց մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու համար, թե իբր ստահոդ լուրեր են տարածում՝ առանց փաստական տվյալների, ժողովրդի մեջ խուճապ սերմանելու համար, մյուս կողմից՝ իրենք են դարձել հիբրիդային պատերազմի հրձիգներ: Երեկ ԱԺ ժամանած ուժային բլոկի պաշտոնյաները փորձում էին Փաշինյանի գցած քարը հանել փոսից` խմբագրել նրա ասածները։


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ չկան փաստական տվյալներ, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ պատերազմի նախապատրաստություն է տեսնում, այլ կերպ ասած՝ Փաշինյանը ստում է։


«Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, եւ քաղաքական արձագանք է տալիս, որպես երկրի ղեկավար։ Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ... իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա իրավական գնահատական»,- ասաց նա։


Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հարցին, թե աշնանն ինչ պատերազմ է կանխատեսում Փաշինյանը, կա՞ նման վտանգ, չպատասխանեց. «Վարչապետի խոսքը պետք չէ խեղաթյուրել»։


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։


Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։


«Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու... Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։


Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձանագրում է, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հայ հանրությանը պատերազմով շանտաժի է ենթարկում, դա այլեւս Ադրբեջանի նախագահը չի անում, այլ՝ ՀՀ վարչապետը․ «Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է, որ գա իշխանության, եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի...»։


Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլեւ ԹՐԻՓՓ չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից, փաստորեն` այդ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Վարդանյանը հեգնանքով ասաց․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից, մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։


Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ` Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է։


Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ո՛չ սկսվել է Փաշինյանով, ո՛չ ավարտվում է»։

Լրահոս

Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում