Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հերթական հայտարարությունը, թե նման խումբը պետք է աջակցի Հայաստանի վարչապետի աշխատակազմին և Անվտանգության խորհրդին՝ կիբերհարձակումներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլ յացիաներին դիմակայելու համար, առաջին հայացքից կարող է թվալ Հայաստանին օգնելու և ժողովրդավարությունը զարգացնելուն միտված քայլ։


Բայց իրականում այն շատ հակասական (մեղմ ասած) նախաձեռնություն է, քանի որ բացահայտում է մի շարք հակադիր ընկալումներ և շահերի բախումներ։ Ժամանակակից աշխարհում «հիբրիդային սպառնալիք» հասկացությունը լայնորեն կիրառվում է՝ նկարագրելու համար այն գործողությունները, որոնք միավորում են ռազմական, կիբեր, տեղեկատվական և քաղաքական գործիքակազմերը՝ առանց դասական պատերազմի սահմանները հատելու։ Այս մոտեցումը հատկապես ակտիվորեն կիրառվել է եվրոպական քաղաքական դիսկուրսում՝ վերջին տարիներին ձևավորելով այն ընկալումը, որ ժողովրդավարական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, կարող են ենթարկվել արտաքին միջամտությունների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեղեկատվական և կիբեր մակարդակներում։


Սրա շրջանակներում ԵՄ-ի կողմից նման խմբերի ուղարկումը տարբեր երկրներ ներկայացվում է որպես «դիմակայունության» բարձրացման միջոց, ինչը նախկինում կիրառվել է նաև Մոլդովայում։ Այդ մոդելը ենթադրում է պետական ինստիտուտների կարողությունների զարգացում՝ ճգնաժամերի կառավարման, ապատեղեկատվության դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում։ Սակայն ինչպես Մոլդովայի դեպքում, այնպես էլ Հայաստանի պարագայում այս նախաձեռնությունը ընկալվում է ոչ միանշանակ, և հասարակական ու քաղաքական ամենատարբեր շերտերի կողմից սուր քննադատությունների թիրախ է դառնում։


Քննադատական դիրքորոշում ունեցող շրջանակները նշում են, որ այստեղ առկա է որոշակի պարադոքս՝ արտաքին ազդեցություններից պաշտպանելու նպատակով հրավիրվում է մեկ այլ արտաքին դերակատար, ինչը կարող է ոչ թե ամրապնդել, այլ հակառակը՝ թուլացնել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։ Այս տրամաբանության համաձայն, եթե ընտրական համակարգը պաշտպանության տակ է դրվում արտաքին ուժի ներգրավմամբ, ապա ինքնին առաջանում է հարց՝ որքանո՞վ է այդ համակարգը ինքնուրույն և արդյո՞ք այն հենց արտաքին ազդեցություն չէ։


Այս հարցադրումը հատկապես կարևոր է փոքր և միջին պետությունների համար, որտեղ ինքնիշխանության հարցը հաճախ սերտորեն կապված է ներքաղաքական լեգիտիմության հետ։ Քննադատները նաև ընդգծում են, որ «հիբրիդային պատերազմի» գաղափարը երբեմն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ ստեղծելու համար արտաքին սպառնալիքի ընկալում, որը կարող է ծառայել ներքաղաքական նպատակների։


Այս տեսանկյունից առաջ է քաշվում այն պնդումը, որ նման նախաձեռնությունները կարող են օգտագործվել իշխանությունների կողմից՝ սեփական դիրքերը ամրապնդելու կամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը սահմանափակելու համար՝ հղում անելով արտաքին միջամտությունների վտանգին։ Սա հատկապես ընդգծում է «քարտ-բլանշի» գաղափարը, ըստ որի, արտաքին աջակցությունը կարող է վերածվել անվերապահ քաղաքական աջակցության, ինչը կարող է խաթարել մրցակցային քաղաքական դաշտը ու դեռ ավելին՝ վնաս հասցնել Հայաստանի ժողովրդավարությանը։


Նման իրողությունն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, քան արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Հայաստանի դեպքում ընտրություններից առաջ ԵՄ-ի կողմից ֆինանսավորման և հատուկ առաքելությամբ խումբ ուղարկելու հարցը ձեռք է բերում նաև աշխարհաքաղաքական չափում։


Երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում, որտեղ տարբեր ուժային կենտրոններ ունեն իրենց շահերը և ազդեցության մեխանիզմները։ Այս պայմաններում ցանկացած արտաքին դերակատարի ակտիվացում ներքաղաքական գործընթացներում անմիջապես ընկալվում է նաև որպես աշխարհաքաղաքական ազդակ։ Մյուս կողմից՝ իրականում հիբրիդային սպառնալիքի հնարավորությունը չափազանցված է, ԵՄ-ն Հայաստանի օրվա իշխանությունների հետ միասին այն հորինում է, միֆականացնում, «հիբրիդային» թշնամու կերպար ստեղծում, իսկ հետո ցույց է տալիս, թե «քաջաբար» պայքարում է դրա դեմ։


ԵՄին ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարությունը հետաքրքիր չէ, այլ միայն տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է հետաքրքիր։ Արդյունքում ստացվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ փաստացի իրականացվում է հիբրիդային միջամտություն:


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում