Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ներկայացրեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը։ Կարծես թե, բացի «ՀայաՔվեից», որևէ այլ միավորում կամ քաղաքական ուժ նման հայեցակարգ չի մշակել և ներկայացրել։ Նույնիսկ իշխանությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի, որն իր տրամադրության տակ մինչև հիմա ունի ամբողջ պետական համակարգը, արդեն վեց տարի է՝ ազգային անվտանգության նոր հայեցակարգ չի ներկայացնում։ Քննարկման այլ հարց է՝ չի ուզում ներկայացնել, թե ուղղակի չգիտի՝ ինչպես ներկայացնել։ Այս հարցում կարևոր է այն հանգամանքը, որ, կարծես, մի քանի կրակի արանքում լինելով՝ չի կարողանում կողմնորոշվել և հստակ ձևակերպել, թե որն է մեր հիմնական արտաքին սպառնալիքը։


Մինչդեռ թե՛ մասնագիտական ու քաղաքական հանրույթը, թե՛ հասարակությունը հստակ գիտեն, որ Հայաստանի համար արտաքին հիմնական սպառնալիքն Ադրբեջանն է։ Ի տարբերություն գործող իշխանության, «ՀայաՔվեն» իր վրա պատասխանատվություն է վերցրել ամբողջական ու համակարգային հայեցակարգ ներկայացնելու, որում հստակ նշված են, թե որոնք են Հայաստանի արտաքին սպառնալիքները, ընդ որում՝ և՛ գլոբալ մակարդակով, և՛ տարածաշրջանային։ Հայեցակարգում հստակ նշված է, թե որոնք են ներքին սպառնալիքները, որոնք են մեր ազգային շահերը։ Միևնույն ժամանակ, նախանշված են այն խնդիրները, որոնք պետք է լուծել Հայաստանը սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այսպիսով՝ «ՀայաՔվեն» ներկայացրել է համակարգային մոտեցում։ Ի դեպ, կարևոր է նաև ընդգծել, որ այս ծավալուն աշխատանքին մասնակցել են բազմաթիվ փորձագետներ։ Հայեցակարգի մշակումը տևել է մեկ տարի, օգտագործվել է հսկայական փորձագիտական ռեսուրս, իսկ հայեցակարգի ներկայացմանը մասնակցել է անվտանգության ոլորտի ինը հեղինակավոր փորձագետ և էլ ավելի մեծ փորձագիտական խումբ, որը մասնակցել է հայեցակարգի կազմմանը։ Հայեցակարգի հիմքում հսկայական ինտելեկտուալ աշխատանք է դրված։ «Փաստը» հետաքրքրվեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից, թե ինչու է կարևոր նման հայեցակարգի մշակումը, և ինչու միավորումը որոշեց առաջամարտիկը լինել այս հարցում։ «Մեր մոտեցումը հետևյալն է, որ խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք։ Տեսնում ենք, որ ներկայիս ընտրարշավը զգալի չափով գնում է պոպուլիստական ուղղությամբ, իսկ «ՀայաՔվեն» պոպուլիստ չէ, «ՀայաՔվեն» այն մտահոգ կառույցն է, որը մտածում է մի քանի քայլ առաջ։ Մտածում է այն մասին, թե ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո։


Այս պրեզենտացիան անելով՝ շուտով նաև ամբողջ փաստաթուղթը կհանրայնացնենք, ամբողջ ընդդիմադիր դաշտին տրամադրում ենք մեր մտավոր աշխատանքի արդյունքը, որովհետև համոզված ենք՝ սրա անհրաժեշտությունը կա։ Առանձին ինչ-որ կետերի հետ կապված կարելի է բանավիճել, ավելացնել կամ պակասեցնել, բայց կարծում ենք, որ երկիրը պետք է անվտանգային համապարփակ հայեցակարգ ունենա։ Մեր երկիրը, որը խրոնիկ վտանգված է, անընդհատ գտնվում է արտաքին վտանգի տակ, պետք է անպայման այսպիսի հայեցակարգ ունենա, որը հնարավորություն կտա մոբիլիզացնել մեր երկրի ռեսուրսները, ուղղել ճիշտ խնդիրների կատարմանը, ամրապնդել մեր երկրի անվտանգությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։ Նշում է՝ հայեցակարգի վերաբերյալ մասնագիտական արձագանքը շատ դրական է։ «Խնդիրը բարդ է, մասնագիտական լեզվով է ներկայացվել, մասնագետները շատ դրական են արձագանքել հայեցակարգին։ Այն կլրամշակվի և կներկայացվի հանրությանը, կտեղադրվի մեր կայքում բոլորի օգտագործման համար։


Դրա առանձին բաժինների շուրջ տեղի կունենա հավել յալ հանրայնացում, կլինեն հանդիպումներ, քննարկումներ, հոլովակներ, նյութեր, հարցազրույցներ և այլն։ Եվ ամենակարևորը՝ իշխանափոխությունից հետո այս հայեցակարգը կտրամադրենք նոր իշխանությանը, գուցե մենք էլ դրա մեջ լինենք, բայց բոլոր դեպքերում, երբ նոր իշխանություն ձևավորվի, այն կտրամադրենք նրան, որպեսզի նա կարողանա դա ընդունել որպես մեկնակետ՝ ազգային անվտանգության համապարփակ ռազմավարություն մշակելու համար։


Պետք է հստակ տարբերակենք հայեցակարգը և ռազմավարությունը։ Հայեցակարգը հիմնական գաղափարներն են, ռազմավարության դեպքում այդ գաղափարները դրված են ռեսուրսների, ժամանակացույցի, որոշակի գործողությունների տրամաբանության վրա։ Այսինքն, ռազմավարությունը հաջորդ քայլն է։ Չենք հավակնել ռազմավարությունը մշակել՝ շատ պարզ գիտակցությամբ. մենք իշխանություն չենք։ Ռազմավարություն կարող է մշակել միայն այն կողմը, որն ունի իշխանություն այդ ռազմավարությունն իրականացնելու։ Որպես հանրային կառույց, մշակել ենք հայեցակարգը, որում կան հիմնական գաղափարները։ Մեր տրամաբանությամբ հաջորդ քայլն այդ իմաստով պետք է իշխանությունն անի։


Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է, և սա մեր մտավոր ներդրումն է մեր երկրի անվտանգության ապահովման մեջ։ Ըստ էության, ժամանակակից պայմաններում մարդիկ պետք է հասկանան՝ անվտանգությունը սկսվում է նրանից, որ պետք է հասկանաս, թե որոնք են քո սպառնալիքները, ինչպես ես դրանց դիմագրավում, ինչ պետք է անես դրանց դիմագրավելու համար։ Դրանից հետո գալիս են գործողությունները։ Դու կարող ես տասը բան անել, բայց մեկը չանել, և այդտեղից մտնեն ու երկիրդ քանդեն»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում