Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանը բախվում է զինված ագրեսիայի, և որ պետության ղեկավարի գործողությունները կպահանջեն մեծ քաջություն և նվիրվածություն:
Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Այժմ, երբ Իրանը բախվում է զինված ագրեսիայի, այս բարձր պաշտոնում ձեր գործողությունները, անկասկած, կպահանջեն մեծ քաջություն և նվիրվածություն», - ասվում է հեռագրում։








