ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնության գալ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և կրկին սպառնացել է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ։
«Ես եմ որոշում կայացնողը։ Ես կնախընտրեի համաձայնագիր կնքել, քան չկնքել, և եթե մենք չկնքենք, դա շատ վատ կլինի այդ երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար։ Որովհետև իրանցիները հրաշալի են, և նրանց հետ ոչ մի վատ բան չպետք է պատահի»,-գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորությանը։
Փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումների նոր փուլը նախատեսվում է անցկացնել փետրվարի 26-ին Ժնևում։








